Հրանտ Մաթևոսյան Աշնան արև (վերլուծություն)

Վիպակը գյուղում ապրող, դժվար կյանք ապրած մի կնոջ մասին էր, ում անունը Աղուն էր: Աղունը ուներ որդի, որի անունը Արմենակ էր: Նա ապրում էր իր կնոջ հետ Երևանում: Արմենակը իբրև գրող էր, բայց նա ոչ մի հաջողություն չուներ, միշտ մորից էր գումար ուզում: Աղունը մի օր որոշում է այցելել որդուն և շատ լավ պատրաստվել էր, տան համար շատ պարագաներ էր տանում որդու տուն: Երևան գնալուց առաջ նա այցելում է իր հարևանուհուն և ցույց է տալիս, թե ինչքան բան է տանում որդուն, բայց հարևանուհին ասում է որ նրանց պետք չէ այդ ամենը: Աղունը այդ ամենը տանում է Երևան և ամուսինը ՝ Սիմոնը ուղեկցում է նրան: Աղունը ասում է, որ որդու համար պետք է Երևանից հյուրեր կանչել մի լավ պատիվ տալ, որ որդու գործերը հաջողվեն և նա լավ գրող դառնա: Միաժամանակ մտածում է, որ այդ ամենը անիմաստ է:

Ճիշտ է Արմենակը նրա որդին շատ է մտածում նրա մասին, բայց կարիք չկա, քանի որ Արմենակը մեծ է և ինէը պետք է իր գլխի ճարը տեսնի, պետք է կարողանա լավ աշխատանք գտնի, ոչ թե ամեն անգամ մորից գում խնդրի: 

 

Խրիմյան Հայրիկ

Խրիմյան Հայրիկը (իսկական անուն-ազգանունը` Մկրտիչ Խրիմյան) ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում, 1842 թ-ին հաստատվել է Կոստանդնուպոլսում: 1854 թ-ին ձեռնադրվել է վարդապետ: 1855–56 թթ-ին հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856 թ-ի հունիսին, վերադառնալով Վան, ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857 թ-ին հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը: 

1862 թ-ին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ ստանձնել է Սբ Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց նոր վարժարան, 1863–65 թթ-ին հրատարակել է «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան հայտարարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը: 

1868 թ-ին Սբ Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թ-ին ընտրվել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք: Որպես պատրիարք՝ Պոլսի ազգային ժողովի քննարկմանն է դրել 1860 թ-ին ընդունված Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարըստահարության, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է գավառական երեսփոխանների թիվը Պոլսի հայոց ազգային ժողովում ավելացնելու համար: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունը քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Պոլսի ազգային ժողովը 1872 թ-ին ներկայացրել է Բարձր դռանը: Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որի պատճառով 1873 թ-ի օգոստոսին նա հրաժարվել է պատրիարքությունից:

Իբրև Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա) պետական պաշտոնյաներին  և փորձել ձեռք բերել նրանց բարյացակամությունը Հայկական հարցի լուծման համար: Սակայն, հիասթափված վեհաժողովի արդյունքներից, փոխել է իր դիրքորոշումը և ժողովորդին ազգային-ազատագրական պայքարի կոչ արել:

Եղիշե Չարենց Իմ Նավզիկե

«Նավզիկե» պոեմը Չարենցը գրել է 1936թ-ին: Չարենցը գրել է կյանքի այդ դժվարին ժամանակներում: Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը» եւ նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին, ում հիշատակը սրբացրել էր, եւ Իզաբելային:

Նավզիկեն (Նավսիկեա) փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսեւսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսեւսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսեւսի՝ ո՛վ լինելը, եւ արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:

Ահա 1930-ական թթ. մղձավանջի մեջ Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը, նա եւս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց, եւ նա, իր երազանքների հանգրվանին չհասած, մահացավ բանտում:

Պոեմը բնույթով քնարական է. Չարենցը խորհրդածում է ամբողջ կյանքում իր որոնած եւ այդպես էլ չգտած Նավզիկեի մասին:

Չարենցը այս պոեմում Նավզիկեյին այնպես է բնութագրում, ասես աշխահի կատարյալ կինն է: Կարդալիս իմ աչքը ամենից շատ անմիջապես ընկելում էր հենց այդ նկարագրություններն ու բնութագրումները, և նաև այն, որ Նավզիկեյին հասնելն անհնար է, բայց միևնույն է զգտում էր Չարենց նրան: Եվ ցավոք սրտի այդպես էլ եղավ Չարենց չհասավ նրա երազանքին` Նավզիկեյին և այդպես`դժբախտ մահացավ բանտում:

Հովհաննես Թումանյան Խորհրդավոր ծերունին (վերլուծություն)

Պատմվածքում պատմում էր նրա մասին, որ մի մարդ մի երեխու բոլոր հարազատներին ճանաչել է և գիտի նրանց մասին ամեն ինչ: Նա տեսավ այդ երեխային և պատմեց նրա նախնիների մասին և ասաց, որ նրանք հերթով մահացել են, որ նա նրանց բոլորին տեսել է և նրանց կյանքի ամեն մի րոպեից տեղյակ է: Վերջում այդ երեխան նույնպես գնալով այդ ծերունու հետ մահանում է, որովհետև անցնում է լիքը  ժամանակ և այդ երեխան ծերունու ետևից գնալուց ծերանում է և մնում է ետևում՝ մահանում է: 

Հովհաննես Թումանյան Եղջերուի մահը (վերլուծություն)

Պատմվածքում պատմում էր աշնան  ցուրտ օրերի մասին և եղջերուի մահը: Երբ օրերը ցրտել էին, տերևները թափվել էր օրերը ցրտել էին, արևը սարերի ետևն էր անցել և որսորդները զբոսնում էին անտառում: Եղջերուն էլ ընկեր էր գետնին՝ արյունահոսում էր և չէր կարողանում ոտքի կանգներ: Եղջերուն զգում էր, որ նրա աչքերը արդեն փակվում են , որ թուլացել է և առաջվա պես չի կարողանում էլ կանգնել վազվզեր: 

Հովհաննես Թումանյան Մայրը (վերլուծություն)

Իմ  կարծիքով բոլոր կենդանիներն էլ մարդկանց նման շատ կապված են նրանց  երեխաների հետ և, եթե նրանց երեխաներին ինչ որ բան պատահի նրանք շատ կանհանգստանան: Այս պատմվածքում ծիծեռնակի ճուտիկը ընկնում էր իրենց բնից ցած և սատկում էր: Ծիծեռնակը քանի որ շատ էր սիրում նրա ճուտիկին նա, երբ տեսավ, որ կատուն մոտենում է իր սատկած  ճուտիկին նա բարկացավ և գնաց կատվի ետևից, որպեսզի կատուն նրան ճուտիկին չուտի, և այդ երեխան էլ դա տեսնելով  այնպես է անում, որ կատուն գնա այդ տեղից: 

Անտոն Չեխով  Շնիկով Տիկինը (վերլուծություն)

Իմ կարծիքով չպետք է ապրել այն կնոջ հետ ում չես սիրում։ Քանի որ դու նրան դրանով ավելի ես ցավ պատճառում։ Պետք է Գուրովի կինը իմանար, որ Գուրովը նրան չի սիրում և դավաճանում է, նույնն էլ Աննաի ամուսինը պետք է իմանար։ Ամեն տարիքում էլ մարդիկ ունակ են սիրելու, և եթե մեծ տարիքում արդեն ամուսնացել ես և սիրահարվել ես ուրիշին ավելի լավ է ասես կնոջդ (ամուսնուդ) դրա մասին, քան ամեն ինչ մնա այդպես և այդ ամեն ինչը համարվի դավաճանություն։ Մարդու հետ ամուսնանալուց առաջ պետք է համոզված լինես, որ նրան սիրում ես, քանի որ դա նրա համար ավելի ցավալի կլինի, երբ իմանա, որ ամուսնացել ես նրա հետ սակայն չես սիրել երբեք։ Հեղինակը իմ կարծիքով ցանկանում էր ասել, որ պետք է մարդու հետ անկեղծ լինես և երբեք չխաբես և չդավաճանես ոչ ոքի, քանի որ դու դրանով ցավ ես պատճառում դիմացինին։

Անտոն Չեխով  Չինովնիկի մահը (վերլուծություն)

Էկզեկուտոր Իվան Դմիտրիևիչ Չերվյակովը թատրոնում դիտում է «Կորնևիլյան զանգեր» ներկայացումը: Ներկայացման ժամանակ նա հանկարծ փռշտում է և թռչում է իր դիմաց նստած ծերուկի պարանոցին, որին էլ նա ճանաչում է։ Նա գեներալ Բրիզժալովն էր։ Չերվյակովը սկսում է գեներալից ներեղություն խնդրել։ Գեներալը ասում է․ «Ոչինչ․․․ոչինչ»։ Ընդմիջման ժամանակ Չերվյակովը նորից մոտենում է գերերալին և ներողություն է խնդրում: Գեներալն ասում է, որ ամեն բան արդեն մոռացել է, սակայն տհաճ մտքերը չեն թողնում Իվան Դմիտրիևիչին։ Գալիս է տուն և այդ դեպքը պատմում է իր կնոջը։ Կինը վախենում է, բայց իմանալով որ նա ուրիշների գեներալն է, խորհուրդ է տալիս գնալ և ներեղություն խնդրել։ Հաջորդ օրը Չերվյակովը նոր մունդիր է հագնում, կտրում է մազերը և գնում է Բրիզժալովի մոտ:  Իվան Դմիտրիևիչը կարծում է, թե գեներալը անգամ խոսել իր հետ չի ուզում և որոշում է, որ այս ամենն այսպես չի կարելի թողնել: Երբ գեներալը ավարտում է այցելուների ընդունելությունը, Չերվյակովը նորից մտածում է ներողություն խնդրել: Սակայն Բրիզժալկովը արդեն չի ուզում նրան լսել, կարծելով, որ սա ծաղրանք է։ Չերվյակովը որոշում է, որ այլևս չի գնա և ներեղություն չի խնդրի գեներալից, այլ նամակ կգրի նրան։ Վերադառնում է տուն և մոռանում է նամակ գրել։ Չի հանում իր մունդիրը պառկում է բազմոցին և մեռնում է։

Ռաֆայել Պատկանյան Ով է մեղավոր (վերլուծություն)

Մի կին է լինում, որն ունենում է մեկ փոքր տղա։ Պատմվածքի հերոսին նրա մայրը ասել էր, որ պետք է ամուսնանա 16 տարեկան աղջկա հետ։ Նա մի քանի տարի սովորելուց հետո որոշեց աշխատել։ Նա աշխատում էր, բայց այդքան էլ լավ չէր վարձատրվում։ ՄԻ որոշ ժամանակ անց նա գնաց և ուրիշ տես սկսեց աշխատելը, որտեղ նա լավ վարձատրվում էր։ Նրա նպատակը այն էր, որ նա լավ աշխատանք ունենա։ Նա դարձավ 48 տարեկան, նրա մայրը արդեն մահացել էր, բայց նա 48 տարեկանում նոր ամուսնացավ։ Ռաֆայել Պատկանյանը ցանկանում էր ասել, որ պետք է մենք ունենանք ոչ թե մեկ նպատակ և ամբողջ կյանքում ձգտենք հասնել միայն այդ նպատակին, այլ մեր առջև դնենք ավելի շատ նպատակներ և երազանքներ, և մի որոշ ժամանակ անց հնարավոր է, որ բոլոր նպատակներն էլ իրագործենք։

Ռաֆայել Պատկանյան Ես նշանած էի (վերլուծություն)

Գլխավոր հերոսները Միքայելն ու Մարին էին: Դեպքերը եղել է Պետերբուրգում: Միքայելն սովորում էր Պետերբուրգում: Ձմռան մի օր նա թաղման արարողության ժամանակ հանդիպում է Մարիին: Մարին երկու ծեր կանանց ուղեկցությամբ գնում է՝ մորը թաղելու: Միքայելը ճշտում է, թե որտեղ է ապրում Մարին, և ուղեկցում նրան տունՊետերբուրգում է աշխատում Մարիի հայրը: Մարին ու մայրը նույնպես ստիպված են եղել տեղափոխվել Սանկտ-Պետերբուրգ: Ժամանակ անց Մարիի ծնողները մահացել են։ Միքայելի ընկերը՝ Հովհաննեսը, որը դեռ չգիտի Մարիի մասին, տեսնում է երազ, իբրև թե Միքայելը մի աղջկա հետ գտնվում է մի փոսի մոտ: Աղջիկն ընկնում է փոսը և Միքայելը, գլորվելով փոսը, նրան չի գտնում: Հաջորդ օրն էլ Միքայելն է վատ երազ տեսնում. իբրև թե Մարիի հետ զբոսնելիս մեկը գողանում է աղջկան, Մարին թռչում է դեպի երկինք, բայց ընկնում է և մահանում։ ՄԻքայոլը այդ ժամանակ Մոսկվայից գում է ստանում և այդ փողով գնում է մի գրասեղան, որ մեջ գտնում է թանկարժեք իրեր։ Նա պատրաստվում է ամուսնանալ Մարիի հետ: Աղջիկն էլ նրան շտապեցնում է. ուզում է օր առաջ ամուսնանալ Միքայելի հետ, խնդրում է գողանալ իրեն: Մի անգամ Մարիի տան մոտ Միքայելը լսում է, թե ինչպես մի օտարական տալիս է Մարիի անունը, բայց ուշադրություն չի դարձնում: Հաջորդ օրը Միքայելը գնում է Մարիի տուն և իմանում, որ աղջիկը թույն է խմել և մահացել: Մարին թողել է մի նամակ, որում ասում է, թե իր ծնողները իր մանկության տարիներին նրան նշանել են իրենց ծանոթի որդու հետ: Նախորդ օրը փեսացուն եկել էր և հիշեցրել երդումը: Մարին այդ պատճառով էլ ինքնասպան է եղել: Միքայելը թաղում է Մարիին՝ հողը դնելով նաև գտած ամբողջ հարստությունը, որն իր համար այլևս նշանակություն չունի:

Օտարականը Շառլ Բոդլեր

  1. Հիմնավորե՛ք Օտարականը վերնագիրը:

 

Վերնագիրը օտարական էր, քանի որ նա չուներ ոչինչ նա միայնակ էր և դրա համար էլ նա օտար էր այս աշխարհին, այդ իսկ պատճառով էլ կոչվում է օտարական։

  1. Ո՞րն է հետևյալ տողերի փոխաբերական իմաստը. «Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ սահում են…. այնտե՜ղ, բարձրո՜ւմ…. այն սքանչելի ամպե՜րը»…

Նա ուզում է ասել, որ նրան ամպերն են դուր գալիս և այլ ոչինչ։ Նա ապրում է երկնքում, այսինքն նա Աստվածն է և դրա համար էլ նրան դուր են գալիս ամպերը։

 

Պայքար առանց կատաղության: Օշո

Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:

 

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Նար-դոս «Մեր Թաղը» (Վերլուծություն)

 

Մեր թաղը պատմվածաշարում գրեթե բոլոր պատմվածքները վերջանում էին մահով կամ էլ վատ ավարտ էին ունենում: Եվ կարծես բոլոր պատմվածքներում նրանք աղքատ էին լինում և երևի կռվի պատճառը հենց դա էլ դառնում էր: Պատմվածաշարերի գրեթե բոլոր հերոսները կանայք էին, որոնք ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց երեխաներին պահեն, իսկ նրանց ամուսինները հարբեցող կամ անգործ մարդիկ: Ամենաշատ դժվարությունը լինում էր ձմռանը, քանի որ ձմռանը դժվար էի գտնել գործ, հաց, փայտ: Այնքան դժմար էր նրանց կյանքը և այդ ամենը անում էին միայն կանայք։

 

Սև փողերի տոկոսը

Պառավ Մարանը միայնակ ապրում էր խրճիթում, որը մարդու մահից հետո միակ մնացած բանն էր։ Մարդը հարբեցող էր և շուտ էր մահացել։ Պառավ Մարանը ունի մի որդը, որը գող է և ուշ ուշ է տանը լինում։ Պառավը երկու հավ ունի, որոնց շատ լավ է նայում, քանի որ նրանք իր ապրուստի միակ աղբյուրն են։ Հենց հավերը ձու են ածում նա տանում է մանրավաճառի մոտ և դրանք փոխարինում հացի կամ էլ կուտի հետ։ Մի անգամ որդին՝ Արտեմը գալիս է տուն, կատակներ է անում Մանանի հետ և նույնիսկ փող է տալիս նա էլ ուրախանում է։ Մի երկու շաբաթ հետո Արտեմը նորից գալիս է տուն, բայց այս անգամ վատ տրամադրությամբ և կոպտում է պառավին և նրան ուշադրություն չի դարձնում։ Առավոտյան Մանն արթնանում է հավերի օտար կռկռոցից։ Հավերի ձայնը լսվում է դրսից, Արտեմը չկար գնացել էր, հավերը  նույպես չկային։

Պառավը գոռում էր․

-Վա՛յ, քու սիրտը չմեռնի, Արտեմ, էս ինչ արիր ։

Պառավը հևալով վազում էր Արտեմի ետևից ամայի փողոցով։ Արտեմը չքացել էր։

 

Հոպոպ

 

Զինագործ Ասատուրը, մոտ քառասուն տարեկան էր։ Թաղում հայտնի էր Հոպոպ մականունով Իսկապես շատ կռվարար էր, թեև պատճառը թաղեցիներն էին, չէին թողնում մարդը հանգիստ տուն գնա: Հոպոպին կատաղեցնելը կատարյալ զվարճություն է նրանց համար: Բայց նաև շատ լավ վարպետ է իր արհեստի մեջ։ Կարողանում է իր ապրանքները ծախել եվրոպացի տուրիստների վրա։ Երեկոյան իր խանութը փակելուց հետո տուն է գնում: Ձեռքին ունի մի գավ, որի պատերը տարիների ընթացքում սևացել էին կարմիր գինուց: Մյուս ձեռքին  մի կապոց՝ մեջը ձուկ, կանաչի, բողկ ու «շոթի»: Գինու գավը համարում է իր հաջողության սիմվոլը, դատարկելուց հետո վրան նույնիսկ մոմ է վառում։ Երեխաները նրա հետևից ծաղրելով կանչում են «Հոպոպ»: Նա ուշադրություն չի դարձնում, հայհոյելով շարունակում է ճանապարհը, բայց երեխաները սկսում են քարեր շպրտել նրա հետևից, և մեկը դիպչում է ոտքին: Շարունակում է ճանապարհը: Որդին ասում է, թե մայրը Բագրատանց տանն է: Սա կատաղում է, կարծում է՝ կինը խաբում է իրեն, ինքն էլ է ծաղրում: Երբ գալիս է, ասում է, թե լվացք անելու համար էր գնացել պայմանավորվելու: Վիճում են: Կինը վերցնում է գինու գավը ու սպառնալով դուրս փախչում: Մարդն ընկնում է հետևից: Փողոցում բոլորը ծիծաղում են: Կինը կանգ է առնում, գցում գավը: Կարմիր գինին ներկում է գետինը: Հոպոպը վերցնում է քարը ու նետում կնոջ հետևից: Կինը ընկնում է գետնին: