Ծեսերը

 

Հարսանեկան Ծես

 

 

Հին Հայկական հարսանեկան ավանդույթները գալիս են դեռ ուրարտական ժամանակաշրջանից: Հին հարսանեկան արարողության մեջ կարևորվում էր հատկապես կնքահոր և կնքամոր ներկայությունը, որոնք, որպես կանոն, լինում էին ընտանիքին շատ մոտ կանգնած և հարազատ մարդիկ. Քավորությունը միշտ առաջնային է եղել հայերի համար ոչ միայն հարսանիքի, այլև մկրտության և այլ ծեսերի ժամանակ: Հայկական ավանդական ընտանիքում ծնողները փորձում էին որքան հնարավոր է շուտ ամուսնացնել իրենց զավակներին: Քիչ չէին նաև դեպքերը, երբ աղջիկներն իրենք էին իրենց ընտրությունն անում: Ավանդույթի համաձայն, ընտանիքի կրտսեր զավակը չէր կարող ավագ եղբորից կամ քրոջից շուտ ամուսնանալ: Հայկական իրականության մեջ կային մի շարք արգելքներ՝ սահմանված եկեղեցու կողմից և արմատավորված հենց ընտանիք-ներում. արգելվում էր արյունակից հարազատների ամուսնությունը: Նաև չէր կարելի ամուսնանալ յոթը սերունդը չլրացած անձի հետ, որովհետև վերջինս համարվում էր արյունակից: Այս բոլոր ավանդույթները այսօր էլ մեծամասամբ գործում են, տարածված են և չեն մոռացվում հայերի կողմից: Հայաստանի տարբեր մարզերում «մտերիմ բարեկամ» հասկացությունը գործում է չորսից յոթ սերունդ: Արգելվում էր նաև երկու հարազատ եղբայրների ամուսնությունը երկու հարազատ քույրերի հետ: Հնում ամուսնության համար խիստ արգելք էր համարվում արհեստական, շինծու խնամիությունը: Քավորն ընտանիքին հաճախ շատ ավելի հարազատ էր դիտվում, քան արյունակից բարեկամը: Այդ իսկ պատճառով արգելվում էր ամուսնությունը ոչ միայ քավորի ընտանիքի, այլև նրա ժառանգորդների հետ:Հատկապես բացասական վերաբերմունքի էր արժանանում հայերի ամուսնությունը օտարազգիների, մասնավորապես այլ կրոն դավանող անձանց հետ: Դա իհարկե պայմանավորված էր քրիստոնեական ավանդապաշտությամբ և ազգայնականությամբ, պատվով և զուտ սկզբունքնեով:

 

 

 

Մկրտության ծես

 

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ

 

Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծննդյամբ՝ նա դառնում է Երկնքի Արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ Դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով:

 

Ցեղասպանության ազդեցությունը հայ ժողովրդի վրա

 

Ցեղասպանությունը հայ ժողովրդի հոգեկերտվածքի վրա իր ազդեցությունը տարիներ շարունակ թողել է։ Այսօր այն կամաց-կամաց զիջում է իր դիրքերը, քանի որ մարդկանց ինքնագիտակցության մեջ արդեն իսկ փոփոխություն է տեղի ունեցել։

Այսօր մենք ունենք պետականություն և մեր տագնապները թուլացել են: Մենք շատ ենք զբաղվում ցեղասպանության խնդիրներով, այսօր շրջանառվում է  այսպիսի դրույթ. Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանությունը, որպեսզի այն նորից չկրկնի: Իսկ այդ կերպ մենք նորից  ներշնչում են մեր ժողովրդին, որ Թուրքիան այն կարող է նորից կրկնել:

Ցեղասպանության մասին նկարահանվող ֆիլմերում հարկավոր չէ մանրակրկիտ նկարագրել ողբերգության երևույթները, քանի որ այն զարթնեցնում է տագնապները: Իսկ ինչո՞ւ չի ներկայացվում այդ ժամանակների հերոսների անվախ ու հաղթական կեցվածքը:

 

 

Հեռուստատեսություն

 

Հեռուստատեսությունը տարածության վրա պատկերներ հաղորդելու եղանակ է: Այն հնարավորություն է տալիս հետևել ողջ աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձություններին՝ մշակութային միջոցառումների, մարզական մրցումների, ռազմական գործողությունների, բնական աղետների և այլն:

 

Իսկ ինչպես են մեզ հասնում հեռուստատեսային պատկերները: Հեռուստատեսային խցիկը շարժվող պատկերը վերածում է էլեկտրական ազդանշանների: Ռադիոալիքների օգնությամբ այդ ազդանշանները, հաղորդվելով արբանյակներով կամ անցնելով ստորգետնյա մալուխներով, հասնում են մեր հեռուստացույցին: Վերջինս եկած ալիքային ազդանշանները կրկին վերածում է էկրանի վրա ցուցադրվող պատկերների և բարձրախոսից հնչող ձայների: 

 

Հեռուստատեսության գյուտը

 

Հեռուստատեսությունը գիտության և տեխնիկայի համեմատաբար երիտասարդ բնագավառներից է: Երկգույն՝ սև-սպիտակ, հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ-ին առաջարկել է հայ ճարտարագետ, գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1925 թ-ին նա պատրաստել է և ցուցադրել նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է:

 

1923 թ-ին ռուս գյուտարար և ճարտարագետ Վլադիմիր Զվորիկինը հայտնագործել է էլեկտրոնային խողովակը: 1930-ական թվականներին ի հայտ եկավ կաթոդային ճառագայթային խողովակը, որը ցայսօր մնում է յուրաքանչյուր ժամանակակից հեռուստացույցի «սիրտը»: 

 

1929 թ-ին կայացավ աշխարհում առաջին հեռուստահաղորդումը (առանց ձայնի), որտեղ կիրառված էր անգլիացի գյուտարար Ջոն Լոջի Բեյրդի համակարգը: Նա դարձավ նաև առաջին արտաստուդիական հաղորդման կազմակերպիչը, որը եթեր տրվեց Դերբիի ձիարշավարանից (1931 թ-ին):

 

Մինչև 1953 թ. բոլոր հեռուստահաղորդումները սև-սպիտակ էին: 1953 թ-ին ԱՄՆ-ում կայացավ առաջին գունավոր հեռուստահաղորդումը: 

 

Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է արձակվել 1956 թ-ին, իսկ առաջին գունավոր հաղորդումը՝ 1971 թ-ին:

Խառնվածքի չորս տիպերը

 

Ալեքսանդր Մակեդոնացի-Ֆլեգմատիկ (Ալեքսանդրը եղել է խելացի, աչքի է ընկել համառ կամքով)

 

Արտաշես Ա-Սանգվինիկ (Արտաշես Ա-ն ըստ իր վարած քաղաքականության, ըստ իր գործերի եղել է քաջ և խորամանկ)

 

Արշակ Բ-Ֆլեգմատիկ (Արշակ Բ-ի թագավորության ընթացքում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է)

 

Կառլոս Մեծ-Ֆլեգմատիկ (Կառլոս Մեծը նվաճել է տարբեր երկրներ, շատերը ենթարկվել են նրան, տիրապետել է նաև շատ լեզուների)

 

Լևոն Բ թագավոր-Մելանխոլիկ (Եղել է ուժեղ, քանի որ իրեն է ենթարկել որոշ պետություններ)

 

Ժաննա Դ՛Արկ-Մելանխոլիկ (Նա ապրել է ընդամենը 19 տարի, նրան սպանել են՝ մեղադրելում հերետիկոսության և հմայության մեջ)

 

Դավիթ Բեկ-Սանգվինիկ (Եղել է քաջ, մտածող, սառը դատող, աշխատասեր, վստահ, ունեցել է տարբեր հաղթանակներ)

 

Ադոլֆ Հիտլեր-Ֆլեգմատիկ (ըստ իր կենսագրության նա եղել է դաժան, նրան բնորոշ չէ ուրախությունը, չնայած բնորոշ է տրամադրության հաճախակի փոփոխությունը)

 

Իոսիֆ Ստալին-Խոլերիկ (Եղել է դաժան բռնապետ, նրան բնորոշ չէ ուրախությունը, սակայն ունեցել է տրամադրության հաճախակի փոփոխություն, ինչը անդրադարձել է իր գործերի վրա)

 

Լեոնարդո դա Վինչի-Մելանխոլիկ (Լեոնարդո դա Վինչիյի կենսագրությունում չի խոսվում նրա մարդ տեսակի մասին, ուշադրությունը կենտրոնացված է նրա ստեղծագործությունների վրա:)

 

Ալեքսանդր Դյումա ավագ-Մելանխոլիկ (Կարծում եմ գրողների մեծ մասը չեն սիրում հասարակությունում երևալ, ինչը բնորոշ է մելանխոլիկ խառնվածքին)

 

Ռիխարդ Վագներ-Սանգվինիկ, խոլերիկ (Երաժշտության մեջ կարևոր է տրամադրության փոփոխությունը, ինչը մեծ չափով անդրադառնում է նաև դիրիժորի տրամադրության փոփոխության վրա, սակայն, դիրիժորները բռնկուն են)

Ինչ կխոսեն իմ հեռանալուց հետո

 

Իմ կարծիքով մարդու հեռանալուց հետո պետք է նրա մասին ճիշտը խոսեն, բայց շատ ցանկալի է, որ այդ ճիշտը լավը լինի: Բայց ինձ թվում է ավելի լավ կլնի, որ դու քո ամբողջ կյանքը լավ ապրես, որպեսզի քո ետևից լավը խոսեն բոլորը: Իմ հեռանալուց հետո ամենա շատը իմ հարազատները ինձ կհիշեն և լավ բաներ կխոսեն ինձանից հետո, մոտ ընկերները նույպես: Շատ կցանկանաի, որ ինչ որ ժամանակով հեռանաի, որ տեսնեի, թե ինչ կխոսեն իմ մասին ուրիշները և եթե իմանաի, որ վատը կխոսեն ես կվերադառնաի և կապրեի այնպես, որ նրանք էլ իմ մասին լավը խոսեն: Պետք է ապրես լիարժեք, և այնպես որ բոլորը քո մասին լավը մտածեն:

 

Հայկական տարազ

 

Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։ Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։

 

Տղամարդու հայկական տարազ

 

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

 

Կանացի հայկական տարազ

 

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը։ Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև IXI դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

 

Ազատություն

 

Ազատությունը՝ նշանակում է որ մարդ պետք է լինի ազատ: Մարդ չպետք է բոլորի կողմից դատապարտված լինել, այսինքն մարդ չպետք է իր ամեն մի քայլի մասին բոլորին տեղեկացնի, կամ էլ փակվի մի սենյակում և դուրս չգա: Ես կարծում եմ, որ մարդ միշտ իրեն պետք է ազատ զգա, թեկուզ ուրիշի օջախում, կամ ուրիշի տարածքում: Դու պետք է միշտ անես այն ինչ դու ես ցանկանում, ինչը քեզ հաճույք է պատճառում, բայց դու երբեք չպետք է քո ազատությամբ անցնես սահմանները, ամեն ինչ չափի մեջ պետք է անել: Դու նաև պետք է խոսակցականի մեջ ազատ լինես և արտահայտվես նրա մասին, ինչի մասին դու մտածում ես և ուզում ես բարձրաձայնել: Մարդ իր ազատությամբ համ իրեն է օգնում, համ էլ մյուսներին, քանի որ երբ ինչ որ լուրջ հարցում ազատ կարծիք չես արտահայտում մտքումտ ես պահում դա կարող է քեզ համար վնաս լինել կամ նաև ընկերներիտ համար: