Արշակունիներ

Սոհեմոսին հաջորդել է Բակուր Արշակունին (161-163թթ.): Նրան գահազրկել են Հռոմեացիները ու նորից գահ են բարձրացրել Սոհմեոսին (164-185թթ.): Սոհեմոսին հաջորդում է Վաղարշ եկրորդը (185-198թթ.), նրա օրոք Հայաստանը շատ հզորացավ և Արշակունիների թագավորությունը դարձավ ժառանգական, սակայն Վաղարշ եկրորդը պատերազմի ժամանակ սպանվեց, կովկասյան ցեղերի դեմ կռվի ժամանակ: Վաղարշ եկրորդին հաջորդեց իր որդին Խոսրով առաջինը (198-215թթ.), Խոսրովը հոր վրեժը լուծեց կովկասյան լեռնականներից, սակայն 215թ. Հռոմի կայսր Կարակալան խաբեությամբ կանչեց իր մոտ ասորիք, իբր հողեր նվիրելու, սակայն նրան իր թագուհու հետ միասին աքսորեց, որտեղ Խոսրովին սպանեց, նրան հաջորդեց որդին Տրդատ եկրորդը (216-252թթ.), որը կրկին Հայաստանը ոտքի հանեց: Հռոմի նոր կայսրը Մակրիանոսը, ազատեց Տրդատի մորը, Տրդատին կապադովկիայից տարածքներ տվեց: Տրդատ եկրորդի օրոք մերձավոր արևելքում, տեղի ունեցավ քաղաքական կարևոր իրադարձություն, 226թ. պարթևստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում և իշխանությունը անցավ Սասանյաններին, առաջացել է Սասան անունից, որը եղել է կրակապաշտության, զրադաշնականության, մազդեզականության գլխավոր մոգպետ, և Սասանյան պարսից առաջին թագավորը դարձավ Արտաշի Սասանյանը, վերջին թագավորը եղել է Հասկերտ երրորդը, իսկ պարթևների վերջին թագավորը, որին սպանեցին եղել է Արտավան հինգերորդը: Սասանյան Պարսիկները Հայաստանը համարեցին իրենց համարմեկ թշնամին ու սկսվեց երկարատև պատերազմ այդ երկու ազգերի միջև: Շապու առաջինը մտավ Հայաստան, 20 տարի Տրդատ եկրորդը կռվեց նրա հետ: Տրդատ եկրորդին հաջորդեց Արտավազը (252-262), նրան հաջորդեց Տրդատի որդին Խոսրով երրորդը, որին սպանեց պարթև իշխան Անակը, դրանից հետո Հայաստանը ընկավ Սասանյանների տիրապետության տակ ու 26տարի մենք զրկվեցինք թագավորությունից; Այդ ընթացքում մեր թագավորն է եղել Որմիզդ (կրակ) Արտաշիրը, այդ ժամանակ Որմիզդը սկսեց կրակապաշտություն տարածել Հայաստանում: Այս 26տարին Պատմահայ Մովսես Խորենացին համարեց  ժամանակ(անիշխանության):            

Երվանդունիների Թագավորություն

ԹԵՄԱ 4
Մթա 7-րդ դարի
Հայկազուն Երվանդականների թագավորություն

Մովսես Խորենացու հաղորդմամբ մթա 7-րդ դարի աջառին կեսին լեռնաշխարհի հարավ- արևմուտքում ձևավորվել էր մի պետություն, որի ղեկավարը Սկայորդին էր։ Պետության սահմանները համապատասխանում էին Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։ Մթա 681թվին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիները Ադրամելեքն ու Սարասարը սպանում են իրենց հորը և ապաստան ստանում Հայաստանում։ Սայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը։ Մարաստանի և Բաբելոնի հետ դաշինք կնքեց ընդեմ Ասորեստանի։ Մթա 612թվին միացյալ ուժերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մարաստաի արքայի կողմից Պարույրը թագադրվեց հայոց թագավոր իսկ 609թվին ոչնչացրեց Ասորեստանի վերջին հետակետ Կարքեմիշ քաղաքը։

 

580-570 ական թվերին նշանավոր էր Երվանդ 1 Սակավակյացը։

 

Նրա օրոք Հայսատանն ուներ 40000 զորք, թագավորության սահմանները հյուսիս-արևելքում Կուր գետ, հյուսիս- արևմուտքում Սև ծով, արևելքում Մարաստան, հարավում հյուսիսային միջագետք։

 

Երվանդ սակավակյացը Մարաստանի արքա Կիրակսանի դեմ պատերազմում անհաջողություն է կրում։ Անհաջող արդյունք է ունենում նաև Աժդահակի դեմ աբստամբությունը։

 

Մարաստանի գերիշխանությունը վերացավ մթա 4-րդ դարի կեսին, երբ Երվանդի որդի Տիգրանը (Երվանդայանը) միավորվեց Պարսկաստանի արքա Կյուրոս մեծի հետ և հաղթեցին։
Ապստամբությունը ավարտվեց 553թվին և ըստ հայկակակն ավանդության Տիգրանը վճռական մարտում սպանեց Աժդահակին։

 

Հայսատնի տիրակալ Տիգրան Երվանդյանը մթա 538 թվին դաշնակից զորքերի գլուխ անցած գրավեց Բաբելոնը, որից հետո Տիգրանը դարձավ Կյուրոսի տերության արևմտյան մասի փոխարքա։ Կյուրոս 2 մեծը զոհվում է 529թվին։

 

Նրան հաջորդում է որդին՝ Կամբիզը։

 

Տիգրան Երվանդյանը մահանում է մթա 524ին։

 

Գահը անցնում է նրա որդի Վահագնին։

 

Կամբիզի մահվանից հետո սկսվում են գահակալական կռիվներ, որոնք ավարտվում են Դարեհ 1ի հաղթանակով՞։ Կայսրության ժողովուրդը աբստամբում է Դարեհի դեմ։ Նա ստիպված էր իր տիրապետության առաջին տարիները աբստամբություն ճնշելու և դիրքերը վերականգնելու համար օգտագործել։ Նա թողնում է Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Պարսկերեն բաժնում հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում՝ Հարմինուա, Բաբելոներեն բաժնում՝ շարունակվում է կոչվել Ուրարտու։

 

522-21 թվին Դարեհը ճնշում է աբստամբությունները, դեպի Հայաստան ստիպված էր կատարել 5 արշավանք։ սկզբից արշավանքները ղեկավարում էր հայ զորավար Դադաշիշը իսկ այնուհետև պարսիկ զորավար Վահումիսան։

 

521թվին Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը։

 

520 թվին Աքեմենյանպետությունը բաժանվում է 20 սատրապությունների։ Հայաստանը գտնվում էր 13րդ սատրակության կազմում։ Հայաստանն մնաց Աքեմենյան տերության մեջ մինչև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և դուրս եկավ Աքեմենյան պետության կազմից մթա 331 թվին տեղի ունեցած Գարգամելայի ճակատամարտից հետո։
Մթա 401 թվին Հայաստանով անցնում է հույն զորավար Քսենոփոնը։

 

Աքեմենյան տիրակալ Արտարքսերքսես 2ի դեմ աբստամբել էր Կյուրոս կրտսերը՝ եղբայրը։ Նա վարձել էր 10000 անոց հունական զորք, որի ղեկավարներից էր Քսենոփոնը։ Հունական զորքի նահանջի ճանապարհը անցնում էր Հայաստանով։ Այդ դեպքերը Քսենոփոնը նկարագրում էր <Անավասիս> կամ <Նահանջ բյուրոց> աշխատության մեջ։ Նա տեղեկացնում է, որ այդ ժամանակ հայաստանում արքա էր Բորոնդեսը (Երվանդ 2), որն ամուսնացած էր Արտարքսերքսես 2ի աղջկա հետ։
Հայաստանի արևմտյան մասի կառավարիչը Տիրիբազն էր։ Հայտնի է նաև, որ Աքեմենյան վերջին արքա Դարեհ 2 Կողոմանոսը մինչ արքա դառնալը եղել է հայաստանի սակրապ և կրել է Արտաշատ անունը։ մթա 336 թվին նա դառնում է աքեմենյան թագավոր, իսկ հայաստանի սակրապ է դառնում Երվանդ 3 Օրոնտեսը, որին էլ վիճակված էր վերականգնել հայաստանի անկախությունը։

Արտաշեսյան Թագավորություն

Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորություն

 

Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր` Արտաշես I (ք.ա. 189-160 թթ), ծնվել է ք.ա. 230 թ.,

 

  • կազմվորումը
Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև, Սելևկյանների պարտությունը (Սելևկյան արքա Անտիոքոս երրորդ) (ք.ա. 190թ)
  1. Ապամեայի հաշտության պայմանագիր (ք.ա. 188 թ)
  2. Մեծ Հայքի, Փոքր Հայքի, ծոփքի և կոմմագենեի անկախացումը, Մեծ Հայքում` Արտաշեսը, Ծոփքում` Զարեհը (ք.ա. 189 թ)

 

  • Բարեփոխումները

 

  1. Ռազմական բարեփոխում — զորքի բաժանումը չորս մասի (արևելյան զորավարության հրամանատար էր Արտավազդ որդին, արևմտյան` իր որդի Տիրանը, հարավային` Սմբատը, հյուսիսային` Զարեհը), որը կոչվել է չորս զորավավարություն, վարչական շրջաններ կամ ստրատեգիաներ:
  2. Վարչական բարեփոխում — Երկրի բաժանումը 120 շրջանների
  3. Հողային բարեփոխում — հողաբաժան սահմանաքարերի կանգնեցումը ագարակատերերի և համայնքային հողերի միջև (ք.ա. 180թ)

 

  • գործավարություններ — սպարապետություն և հազարապետություն

 

Անահիտ Աստվածուհու տաճարը գտնվում է Արտաշատում

 

Արտաշեսը նաև այս բոլոր գործերի շնորհիվ հայտնի է իր պատվադիտղոսներով (բարի, բարեպաշտ,աշխարհակալ)

 

  • Մայաքաղաք Արտաշատը կառուցվել է ք.ա. 185 թ Արաքս և Մեծամոր գետերի խառնարանում

 

Այս ամենի մասին վկայում է Մովսես Խորենացին:

 

Համնիբալը օգնել է Արտաշես առաջինին Արտաշատ մայրաքաղաքի տեղանքը ընտրելու և հատակագիծը գծելու համար (վկայում է հույն պատմիչ Պլուտարկոսը)

 

Հայկական հողերի միավորումը —

 

  • Հաջորդեց ԱրտավազդI (ք.ա. 160 -115 թթ)

 

  • Հաջորդեց Տիգրան I (ք.ա. 115-195 թթ)
70 հովիտներն այն տարածքն է, որը տրվեց Պարթևներին Տիգրանի պատանդության դիմաց

 

  • Հաջորդեց Տիգրան II մեծ (ք.ա. 195-155 թթ)
ծոփքի միացումը  Մեծ Հայքին
ք.ա. 94 թ կորդոկի միացումը մեծ հայքին
ք.ա. 112թ — փոքր հայքի ռազմակալումը պոնտոսի կողմից (պոնտոսի արքա` Միհրդատ 6-րդ Եվպատոր)

 

ք.ա. 95 թ Արտաշատ հայ-պոնտական դաշինքի կնքումը Տիգրան մեծ և Միհրդատ 6-րդ

 

  1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը` արևելքում:
  2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվում են Կապադովկիայի վրա, որի տարածքը անցնում է Պոնտոսին, մնացածը` Հայաստանին:
  3. Դաշինքը ամրապնդելու նպատակով Միհրդատը իր դուստր Կլեոպատրային կնության է տալիս Տիգրան Մեծին: Սրանով հայ-պոնտական դաշինքը ամրապնդվում է:

 

ք.ա. 93թ հայ-պոնտական զորքերի ներխուժումը Կապադովկիա:

 

Հռոմի նշանավոր զորավար Սուլան ք.ա. 92թ օգնեց Կապադովկիային հայ-պոնտական ուժերի դեմ պայքարելու գործում:

 

Տիգրան Մեծը ներխուժեց Պարթևստան (ք.ա. 87թ)
հայ պարթևական դաշինքի կնքումը (ք.ա. 87թ)

 

  1. Պարթևստանը Հայաստանին է վերադարձնում 70 հովիտներ տարածքը:
  2. Պարթևստանը հրաժարվում է Մարաստանից և հյուսիսային միջագետքից:
  3. Պարթև արքան կորցնում է արքայից արքա տիտղոսը:

 

Պարթևստանը ճանաչում է Տիգրան մեծի գերիշխանությունը

 

հայ պարթևական պայմանգրով Տիգրանին անցած տարածքները — Ադիաբենել,Միգդոնիա, Պոսրոյենե

 

ք.ա. 84 թ Տիգրան մեծի բազմելը Սելևկյան գահին Անտիոքում (17տարի կառավարեց):

 

Տիգրան մեծի բանակի ներժուժումը Ասորիք ք.ա. 84 թ

 

  • Տիգրան մեծի գրաված այլ տարածքներ — Կոմմագենե, դաշտային Կիլիկիա, Փյունիկիա
  • Տիգրան մեծի իշխանությունը ընդունած երկրներ — Հրեաստան, Արաբական ցեղեր, Նաբաթեայի թագավորություն, Պարթևստան

 

քա 71 թ Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս քաղաքի նվաճումըՏիգրան մեծի կողմից:

 

Տիգրան մեծի տերության բաժանումը `
1-ին կարգ — բուն հայկական հողեր (մեծ հայք և կոմմագենե) 360000 կմ քառ տարածք

 

2-րդ կարգ — հպատակ թագավորություններ — (Վիրք, Աղվանք, Մարաստան, Ադիաբենե, Օսրոյենե, Փյունիկիա, Ասորիք, Կիլիկիա, ) 400000 կմ քառ

 

3-րդ կարգ — Հայաստանի քաղաքական ազդեցության տակ գտնվող երկրներ — Պարթևստան, Նաբաթեա, Հրեաստան, Պարսից ծոցի և Կարմիր ծովում ապրող արաբական ցեղեր (շուրջ 2 մլն քառ.կմ):

 

Տիգրան Մեծի տերության ամենազարգացած շրջանը` Անտիոք (Ասորիք): Կառավարիչ — Բագարատ

 

Հյուսային միջագետքի փոխարքա — Բուրաս (նստավայրը — Մծբին)

 

Արքունի պողոտա — Արտաշատ, Տիգրանակերտ, Անտիոք քաղաքները իրար կապող ճանապարհ

 

Տիգրանակերտ մայրաքաղաք

 

քա 80-70ական թթ մայրաքաղաքի կառուցումը աղձնիք նահանգում

 

հայ հռոմեական պատերազմ քա 69-66 թթ
1-ին փուլ
քա69-67թթ
զորավար — լուկիոս լուկոլոս,
քա 69թ Լուկոլոսի ներխուժումը Տիգրանակերտ մայրաքաղաք

 

2-րդ փուլ
քա66թ
3հազարանոց հայկական հեծիալների ջոկատի հրամանատար մերուժան

 

քա 69 թ հոկտեմբերի 6 Տիգրանակերտի ճակատամարտը

 

սեպտեմբերի 22 արածանիի ճակատամարտը

 

դիոն կասիոս — հույն պատմիչ, ով վկայումի արածանիի ճակատամարտի  Հայաստանի հաղթության մասին

 

ք.ա. 66թ — Արտաշատի պայմանագիր Գնեոս Պոմպեոսի և Տիգրան մեծի միջև

 

  1. Տիգրան մեծը հրաժարվում է իր բոլոր նվաճումներից և պահպանում միայն բուն հայկական տարածքը:
  2. Տիգրան մեծը իր նվաճումները պահպանեց հյուսիսային միջագետքում:
  3. Հայաստանից անջատվելու են Ծոփքը և Կոնդուքը,որտեղ թագավորելու է Տիգրան կրտսերը, պայմանով, որ Տիգրան մեծի մահից հետո այդ տարածքները միավորվելու են մեծ հայքին որպես մեկ հայկական պետություն:
  4. Մեծ հայքը հռոմին պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք
  5. հայաստանը հայտարարվում է հռոմեական ժողովրդին դաշնակից և բարեկամ երկիր:

 

Տիգրան մեծի արքայից արքա տիտղոը չի կորում

 

տիգրան մեծը պայմանգրից հետո կառավարել է ևս 10 տարի

 

Արտավազդ 2 և վերջին արտաշեսյաններ թագավորությա անկումը

 

քա 55-34 արտավազդ 2

քա 54 թ հռոմը պատրաստվում է պարթևստանին պատերազմի

Մարկոս Կրասոս — հռոմի եռապետներից քա60թ, արևելքի զորավար

 

 

Վանի Թագավորություն

Վանի թագավորություն (ք.ա. 9-7-րդ դարեր)

կազմավորման շրջան

Սարդուրի առաջին (ք.ա. 835-825 թթ) — Վան մայրաքաղաքի հիմնադիր

հաջորդել է Իշպուինին (ք.ա. 825-810 թթ) — բարեփոխումներ (կրոնական — միասնական դիցարանի ստեղծումը, ռազմական — մշտական գործող բանակի ստեղծում, գրային -ուրարտական սեպագրի ստեղծումը)

հզորացման և վերելքի շրջան

Մենուա (ք.ա. 810-786 թթ) — Մենուայի ջրանցք (72 կմ), Մենուախինիլի քաղաք (Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատված)

Մենուայի արշավանքները — Դիաուխի (=Տայք), Ասորեստան, Աղձնիք (=Ալզի), Հայկական Տավրոս, Մալաթիա (=Մելիդ), Մանայի թագավորություն:
Թագավորությունը դարձավ գերտերություն

Հաջորդել է Արգիշտի I (ք.ա. 786-764 թթ)
արշավանքները — Աբիլյանի (Աբեղյաժնք գավառ), Վեդուրի էթյունի (=ջրային էթյունի), Սևանա լճի ավազան, փոքր Ասիա, Կեխունի (=Գեղունի), Ալիշտու (Աղստեվի հովիտ), Գուգարաց աշխարհ (=Գուգարք=Տաշիր),Պարսուա երկիր (=պարսկ), Բաբելոն, Մանայի թագավորություն:

Ստեղծվեց Վանի աշխարհակալությունը

Արգիշտի խենիլի, Էրեբունի (ք.ա. 782)

Հաջորդել է Սարդուրի II (ք.ա. 764-735 թթ)

Սարդուրի II Արշավանքները — Մելիտեա (մալաթիա), Սևանա լճի ավազան, Արմե և Ուրմե երկրներ (Սևանալճից հարավ), Մանայի թագավորություն, Բաբելոն (Ասորեստանի շրջափակում), Կոլխերի երկիր (կոլխիդա), Միջերկրական ծով
պետությունը դարձավ գերկենտրոնացված պետության

տերության սահմանները — հյուսիսում` Սև ծով, հյուսիս արևելքում` Կուր գետ, Արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` փոքր ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոն, պարսից ծոց, հարավ արևմուտքում` միջերկրական ծով:

ք.ա. 743 թ ասորեստանի (Թիգլաթ Պալասար III արքա) արշավանքը դեպի ուրարտու
ք.ա. 735 թ Թիգլաթ Պալասար III-ի երկրորդ արշավանքը դեպի ուրարտուի մայրաքաղաք Վան

Թուլացման և անկման շրջան
Ռուսա I (ք.ա. 735-710ական թ)

Ռուսա I արշավանքները — Սևանալճի ավազան, որտեղ կառուցեց Խալդի և Թեշեբա Աստվածների անուններով ամրոցներ: Ուրմիա լճի ավազան, Արդինի Մուսասիր (Խալդ Աստծո գլխավոր տաճարը):

ք.ա. 714թ Սարգոն II արքայի արշավանքը դեպի Ուրարտու:
Արդինի մուսասիրի ավերումը

ք.ա 190թվ. Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև
Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր (Բարեփոխումներ ռազմական,զորքի բաժանումը 4մասի

Վարչական բարեփոխում -երկրի բաժանումը 120 շրջանների
Հողային բարեփոխում -ք.ա 180թ

Ծագումնաբանություն

18-19 դարեր — ժողովուրդների և լեզուների ծագման հարցի նկատմամբ հետաքրքրության աճ

համեմատական լեզվաբանություն — նոր ժամանակների գիտություն, որի շնորհիվ պարզ դարձավ, որ նախապատմական ժամանակներում ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են ընտանիքներ (ընտանիքները կոչվել են մայր ժողովուրդներ, նրանց զբաղեցրած տարածքը` նախահայրենիք):
հայ ժողովուրդը ունի հնդեվրոպական ծագում

հնդեվրոպական նախահայրենիք — փոքր ասիայի արևելյան, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիսարևմտյան մասում:

հնդովրոպական ընտանիք -աշխարհի ամենաբզմանդամ լեզվաընտանիքը, որից առաջացել են շատ լեզվաճյուղեր, որոնք իրենց հերթին տրոհվել են ավելի փոքր լեզվաճյուղերի և լեզուների:

ք.ա. 4-րդ հազարամյակի վերջ- հայերենի անջատվելը հնդեվրոպական ընդհանրությունից:

հայկական ավանդազրույց — մովսես խորենացի (հուշող բառեր — հայկ և բել, նոյ նահապետ, թորգոմ նահապետ, թորգոմատուն, Եփրատի վերին ավազան (ք.ա. 20-18-րդ դարեր))

հայկ նահապետից առաջացած անվանումներ — Հայք, Հայաստան, հայկաշեն, հայեր
Արամից առաջացացած — Արմենիա, Արմեն
Արամայիս — Արմավիր
Արամանյակ — Արագած, Արագածոտն
Երաստ — Երասխ

հունական ավանդազրույց — արգոնավորդներ, Յասոն, Արմենոս, Սև ծովի արևելյան ափ, կոլխիդա երկրի, ոսկե գեղմ

վրացական ավանդազրույց — (9-11-րդ դարեր), թորգոմի ութ որդիներից առաջացած ութ ժողովուրդների մասին է
ավագ որդի հայոս — հայեր
քարթլոս — վրացիներ

1980- ականներին ( 20-դարի վերջ) հաստատվեց, որ հնդեվրոպական նախահայրենիքը ք.ա. 5-4 հազարամյակում եղել է առաջավոր ասիայի հյուսիսում, փոքր ասիայի արևելյան շրջաններում, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիս արևմուտքում:

հայկական լեռաշխարհի առաջին հայկական պետկան կազմավորումը — արատտա

ք.ա. 1-ին հազարամյակի առաջին կես — համահայկական առաջին միասնական պետության ստեղծումը:

ք.ա. 9-րդ դարի 80-70 ական թթ. նաիրի պետական կազմավորում — հարավում
ուրարտու պետական կազմավորում — հյուսիսում
ուրարտու պետական կազմավորման առաջին արքա — Արամու կամ Արամե (ք.ա. 859-843 թթ.)

ք.ա. 9-րդ դարի առաջին կես — Արամե ուրարտացու շնորհիվ հայկազունիների այրարատյան թագավորությունը հայտնի դարձավ հայկական լեռնաշխարհի սահմաններից

Հայերի ծագման վերաբերյալ ինչ տեսություններ կան`

Պատմահայ Խորենացի՝ ըստ պատմահոր հայերը ծագել են հայկ նահապետից, հայտնի է որ ք.ա. 2492թ.օգոստոսի 11-ին հայկը Խոշաբ գետի ափին հաղթեց բաբելոնի արքա բելին, այսպես հայկից էլ ծագեց հայ ժողովուրդը:  Նախաքրիստոնեական

 


Քրիստոնեական տեսություն՝ ըստ աստվածաշնչի նոյի տապանը հանգրվանեց արարատի վրա, ջրեղեղից հետո նոյը իր երեք որդիների  Սեմի, Քամի, Հաբեթի հետ իջավ արարատից: Հայաստանում մնաց Հաբեթը, որը ամուսնացավ և ունեցավ տղա Թորգոմը: Թորգոմը եփրատ գետի վերին ավազանում կառուցեծ իր տունը, որը կոչեց Թորգոմա տուն Հաբեթածին Թեգերամա, այնուհետև Թորգոմից ծնվեց Հայկը, որից էլ առաջացավ հայ ժողովուրդը ու Հայաստանը:

 

Հունական տեսություն՝ ըստ Հույների Յասոն անունով արգոնաորդը հունաստանից գալիս է սև ծովի արևելյան ափերը կորխիդա ոսկե գեղմը տանելու: Ոսկե գեղմը խորհրդանշում էր հարստություն և երջանկություն: Երբ որ ոսկե գեղմը արդեն վերցնում են նավաստիներից մեկը, որի անուն է Արմենոս ասում է որ իրենց հետ չի վերադառան և իփր Արմենոսը եկել է ներկայիս հայաստան, ու իր անունով ստեղծել է Արմենիան:

 

Վրացական ավանդույթ՝ ըստ վրացական ավանդույթի Հաբեթի որդի Թորգոմը ունեցել է ութ որդի , որից ավագը եղել է Հայոսը(Հայկը) նրան ժառանգություն թողեց Հայստանը, մյուս որդուն քարքլոս թողեց ներկայիս վարստանը և այսպես մյուս վեց ժառանգներին բաժանեց իր ունեցած մյուս տարացքները ու այսպես առաջան կովկասյան ժողովուրդները: 

Պատմական աշխարհագրություն

 

թեմա 1.

Եզերող լեռնաշղթաները` Արևելապոնտական լեռներ, (հյուսիս-արևմուտք), Կովասյան լեռնաշղթա (հյուսիս), հայկական Տավրոս (հարավ), հայկական պար (կենտրոն):

Բարձր լեռները` մեծ մասիս (5165մ), Սիփան (4434մ), Արագած (4096), փոքր մասիս (3925մ), կապուտ ջուղ (3906մ):

հարևան տարածքները` Իրանական սարահարթ (հվ արևելք), փոքրասիական բարձրավանդակ (արևմուտք), միջագետք (հարավ), կուռ գետ և կովկաս (հս):

Գետեր`
Կուր, Արաքս — Կասպից ծով
Եփրատ, Տիգրիս — Պարսից ծոց
Ճորոխ — Սև ծով

Լճեր`
Ուրմիա լիճ — կապուտան ծով
Վանա լիճ — Բզնունյաց ծով (Ախթամար, Լիմ, Կտուց, Արտեր)
Սևանալիճ — Գեղամածով

Վարչական բաժանում`
Մեծ հայք — 311.000 կմ^2
նահանգները` Գուգարք, Ուտիք, Փայտակարան, Արցախ, Սյունիք, Վասպուրական (37 գավառ), Այրարատ (20 գավառ), Պարսկահայք, Կորճայք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք

փոքր հայք (80.000 կմ^2)

ՀՀ (29,8 հազար կմ^2) -Սյունիք, Այրարատ, Գուգարք, Ուտիք

 

ԼՂՀ — (12,5 հազար կմ^2) — Սյունիք, Արցախ, Ուտիք

11-րդ դասարան

Վադանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ:

 

Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ: Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:

Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

Գառնիի հեթանոսական տաճար

Հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.։ Գառնիի ամրոցն ու հնավայրը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդ.։ Մ.թ. Iդ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ Iդ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ. եպիսկոպոսանիստ բնակավայր։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ Xդ. սկգբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։
Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնակավայր՝ բոլորակ և քառանկյունի հատակագիծ ունեցող կացարաններով և օջախներով։ Գառնին դեռևս մ.թ.ա. III հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական-երկրագործական բնակավայրերից մեկը։ Հայտնաբերվել են նաև միջին և ուշ բրոնզեդարյան (մ.թ.ա. II հազարամյակ) դամբարաններ և հնագիտական նյութեր, ուրարտական և վաղ հայկական (մ.թ.ա. VI-IVդդ.) խեցեղեն և Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի մեջ Գառնին իր շրջակայքով անվանված է Գիառնիյան երկիր։ Ամրոցի առջև եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան և նոր ժամանակների կառույցներով։ Գյուղը հյուսիսից երիզող բլրաշարքի վրա գտնվում է միջնադարյան գերեզմանոցը՝ քանդակազարդ խաչքարերով, մակագրված տապանաքարերով։
Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ.թ.ա. III-IIդդ.։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ սիստեմը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավ-արևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ: Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։
Ամրոցի շինությունների կոմպոզիցիոն կենտրոնը կազմել է սյունազարդ տաճարը։ Տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից: Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը, որ անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին և ունի դրանց ձևն ու չափերը, եղել է տաք ջրի լողասենյակը։ Հյուսիս-արևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավ-արևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։ Խճանկարի կենտրոնում պատկերված են տղամարդու ու կնոջ կիսանդրիներ, վերը գրված՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ Խճանկարը պատրաստված է 15 գույնի բնական քարերից, սյուժեն, իրականացման տեխնիկան, ոճային ու գունային առանձնահատկությունները, ինչպես և բաղնիքի շինության կառուցվածքը հիմք են տվել ամբողջ հուշարձանը համարելու IIIդ. գործ։
Հեթանոսական տաճարը կառուցվել է Iդ. 2-րդ կեսին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (77թ.)։ Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցային սենյակը (հովանոցը)։ Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Շենքը ըստ ընդհանուր, հորինվածքի պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին։

Հայ-պոնտական պայմանագիր

Կնքվել է Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի միջև մ.թ.ա. 94 թ-ին։ Հնարավոր է նաև, որ հայ-պոնտական դաշինքը կնքվել է մ.թ.ա. 92 կամ մ.թ.ա. 91-ին, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 92-ին Հռոմի և Պարթևաստանի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ Եփրատը դառնա երկու տերությունների սահման։
Հայ-պոնտական դաշինքը, որի պայմաններից միայն մեկն է հաղորդում հռոմեական պատմագիր Հուստինոսը (համատեղ ուժերով նվաճած երկրների տարածքն անցնելու էր Միհրդատ VI-ին, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Տիգրան Բ-ին), ըստ երևույթին պարունակել է փոխապահովության, միմյանց վրա չհարձակվելու պայման, գործողությունների ազատություն է տվել Տիգրան Բ-ին՝ հարավում, հյուսիսում և արևելքում, Միհրդատ VI-ին՝ արևմուտքում և հյուսիսում։ Դաշինքն ամրապնդվել է քաղաքական (դինաստիական) ամուսնությամբ․ ըստ հունա-հռոմեական հեղինակների՝ Տիգրան Բ ամուսնացել է Միհրդատ VI-ի դուստր Կլեոպատրայի հետ (Մովսես Խորենացին Միհրդատ VI Պոնտացուն համարում է Տիգրանի քրոջ ամուսինը)։ Հայ-պոնտական դաշինքի կնքումից հետո Միհրդատ VI Պոնտացին պատերազմել է Հռոմի դեմ՝ նրան Փոքր Ասիայից, Հունաստանից և Մակեդոնիայից վտարելու նպատակով, իսկ Տիգրան Բ վերամիավորել է հայկական բոլոր հողերը (բացի Փոքր Հայքից), պարտության մատնել պարթևներին, գրավել Ատրպատականը, Ասորիքը, Պաղեստինը և, ստեղծել հսկայածավալ տերություն։ Մ.թ.ա. 66-ին, Միհրդատ VI Պոնտացուն կասկածելով իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, Տիգրան Բ խզել է հայ-պոնտական դաշինք։

Արտաշեսյան արքայացանկ

1.Արտաշես Ա (մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.),
2. Արտավազդ Ա (մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),
3. Տիրան (Տիգրան Ա, մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.),
4. Տիգրան Բ Մեծ (մ. թ. ա. 95 – 55 թթ.),
5. Արտավազդ Բ (մ. թ. ա. 55 – 34 թթ.),
6. Արտաշես Բ (մ. թ. ա. 30 – 20 թթ.),
7. Տիգրան Գ (մ. թ. ա. 20 թ. – մոտ 8 թ.),
8. Տիգրան Դ (մ. թ. ա. մոտ 8 – 5 թթ. և մ. թ. ա. 2 – 1 թթ.),
9. Արտավազդ Գ (մ. թ.ա. 5 – 2 թթ.),
10. Տիգրան Դ և Էրատո (մ. թ. ա. 2 – մ. թ. 1 թթ.)

Խրիմյան հայրիկ

Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, «գաղափարի և ազատության ջահակրի» (Սիամանթո):

1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում է ծնվել Մ. Խրիմյանը: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում գրաբար և հայագիտություն է ուսանել: Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է հիմնավորապես ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ, անձնուրացաբար աշխատելու «գյուղաբնակ եղբարց» լուսավորության համար, նրանց պաշտպանելու ընկերային չարիքներից, վերջապես, պայքարելու անմարդկային անարդարությունների դեմ՝ հանուն «խաչեալ ճշմարտութեան»: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք: Շատ վաղ հմտացավ Խրիմյանը խոսքարվեստի մեջ: Մասնավորապես կենդանի խոսքի անզուգական վարպետ էր. արտաքուստ պարզ ու անզարդ՝ նրա քարոզն ու ճառը ունակ էին ոչ միայն մտքեր արթնացնելու, այլև հուզելու, ալեկոծելու սրտեր... Եվ խոսքն ազդեցիկ էր ոչ թե մոգիչ գեղեցկությամբ, այլ հենց նրանով, որ արտահայտում էր կյանքի ճշմարտությունը, սրտաբուխ էր, անկեղծ ու անպաճույճ:

Մ. Խրիմյանի կյանքը անմնացորդ նվիրումն եղավ Հայրենիքին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը՝ հարազատ ժողովրդի բարօրությունը: Այնինչ հայը իր հայրենիքում զուրկ էր մարդկային-ժողովրդային տարրական իրավունքներից: Դա իրավազրկության ծայրահեղ աստիճանն էր. «Մեր աշխարհին մեջ լացն ևս ազատություն չունի»: Եվ կարծես նրա մտորումներին արձագանքելով է, որ մերօրյա մեծ բանաստեղծը գրել է.

... Եվ այս ամենից, այսքանից հետո՝
Իրավունք չկար մինչև իսկ... լալու:

Կլինի՞ մի օր, մտորում էր Հայրիկը, «երբ մեր գյուղացին հանգիստ վայելե» իր «հայրենյաց ագարակին արդյունքը», մեր «երկրում տիրե արդարություն և խաղաղություն», իսկ մեր ձորերում, ուր լռությունն սպանում է ավազակների հրազենը, շոգեքարշի սուլոց լսվի, «ունենանք հեռագիր, դպրոցներ, համալսարան»:

1849-ին «Բազմավեպ» հանդեսը տպագրեց Մ. Խրիմյանի գրական երախայրիքը՝ գրված Վիրգիլիոսի «Մշակականքի» հայերեն թարգմանության առթիվ: Դիմելով մեծահամբավ բանաստեղծ-թարգմանչին՝ Արսեն Բագրատունուն, և լիովին գիտակցելով նրա սխրանքի մնայուն արժեքը, երիտասարդ գրագետն այնուամենայնիվ շեշտում էր գործնականորեն հայրենանպաստ ջանքերի առաջնայնությունը դրա կան-մշակութային, ընդհանրապես որևէ կարգի գործունեության ասպարեզում:

Հայր, առաւել արժան էր քեզ ոչ զօաարին քնար հարկանել...
Եւ դու ի յԱյրարատ առ դրախտին երանի թէ
Նստէիր, նուագէիր զարարատեան գեղեցկութիւն:

Սա էր, թերևս, Խրիմյանի առաջին քերթվածքի հանկերգը: Նույն ոգով նա գրեց «Հրաւիրակ Արարատեան»ը (1850): Այդ չափածո երկում Խրիմյանը աշխարհի չորս կողմերում ցրված հայ ընթերցողին տանում է Հայաստանի նվիրական վայրերը, ցույց տալիս երկրի ներկա վիճակը՝ նրա մեջ Հայրենաբադձության հուրը արծարծելու ակնկալությամբ:

1835 թ. Կ. Պոլսում Խրիմյանն սկսեց հրատարակել «Արծ-ի Վասպուրական» հանդեսը, որ երեք տարի անց փոխադրեց Վարագ: Դա եղավ առաջին պարբերական հրատարակությունը հայրենի երկրում: Հանդեսին աշխատակցում էին գլխավորապես նրա հիմնած Ժառանգավորաց դպրոցի սաները՝ Գարեգին Սրվանձտյանցը, Արսեն Թոխմախյանը և ուրիշներ: 1860-ին այցելելով Կովկաս՝ Խրիմյանը հանգանակություն կազմակերպեց, որի միջոցները տրամադրվեցին դպրոցի և հանդեսի բարգավաճմանը: Երկու տարի անց նա Տարոնի առաջնորդն էր, սուրբ Կարապետի վանահայրը:

1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք, մնալով միշտ անհաշտ պայքարող՝ հարստահարության, անարդարությունների, խավարի դեմ: Հինգ տարի մնաց Պոլսում, հրաժարվեց պատրիարքությունից: «Պիտի դառնամ հայրենիքս, — մի նամակում գրել է նա,— լռեմ, բերանս հողին տամ, թուղթ ու գրիչ սիրեմ, վասն զի փորձառությամբ հասկցա, որ այս աշխարհին մեջ մարդ մեծ պաշտոնի գլուխ անցնելով կարող չէ այնպես մեծագործել, ինչպես յուր և ազգին փափագն է»:

Ծավալելով լուսավորական լայն գործունեություն՝ Խրիմյանն իր դեմ լարեց խավարամիտ հոգևորականներին, որոնք զանազան զրպարտություններ էին տարածում նրա հասցեին: Այսպիսի դժվարություններ հաղթահարելու համար գործչին անհրաժեշտ էր անկոտրում կամք, կորով ու հոգեկան վիթխարի լարում, սեփական գործի արդարացիության հստակ գիտակցություն: Իսկ Խրիմյանը լի էր ավյունով, ուներ իրատես ու խորաթափանց հայացք, խորապես հավատում էր մարդկային բանականության, արդարության հաղթանակին, զերծ էր հոռետեսությունից, ԺԹ դարի հայ իրականության մի ուրիշ մեծ դեմք՝ Րաֆֆին Խրիմյանին նվիրված բանաստեղծության մեջ դիպուկ բնութագրել է այս ամենը.

Եվ նրա ազնիվ ճգանց փոխարեն
Տգետը փշյա պսակ է հյուսում.
Իսկ նա լի հուսով յուր սերմն է ցանում
Եվ ապագայում հունձքի սպասում:

1876-ին Վանի հրդեհի ու կողոպուտի կապակցությամբ Հայրիկը հեղինակեց «Վանգոյժը», որ քնարերգություն է ամբողջովին արյունով ու արցունքով գրված: Պատկերելով աղետը, նա գիտակցում էր, որ բավական չէ «լալ միայն» հայրենի կորուստները, նահանջը, դժբախտությունները, որ անհրաժեշտ է գործնական միջոցների դիմել: Գրքի հասույթը տրամադրվեց Վանի չքավոր մանուկներին: Բայց այդ գիրքը նաև ոգեղեն արդյունք ունեցավ. նրա կորովի հեղինակը, ողբալով կորուստները, ջերմ ու մտերմիկ խոսքով մխիթարում, հուսադրում էր հայրենակիցներին. «Սակայն դուք մի՛ վհատիք, Ավետարանի հարվածյալ որդիքներ, հոըյս առ ու քաջալերվե, ժողովուրդ Հայոց, երկհազար ամ է, որ միշտ ջախջախվիս ու չես մեռնիր — Պարսիկ, Հույն, Արաբացին և Կովկասեան բարբարոս ազգերը միշտ արշավեցին ու քանդեցին քո հայրենիք, բայց դու անվկանդ` անհուսահատ տոկացող ոգի մի ունիս, որով կապրիս ու կը մնաս մինչև ցայսօր»: Իսկ նրա խոսքը հավատ ներշնչում էր:

Աղետն ավելի մեծացավ ու ծավալվեց, երբ ծագեց ռուսթուրքական պատերազմը: Խրիմյանը զրեց «Հայգոյժը», ողբաց «վայրագ խուժերուն ձեռքեն Հայոց անտեր ժողովուրդի» կրած տառապանքները: «Մարախի ու թրթուռի նման թափեցան, հայոց գյուղեր ծածկեցին, մի խուն ժամանակի մեջ ամեն կանանչություն կերան ու չորցուցին»: Այս երկուսը բավական եղան հեղինակին «ԺԹ դարի Խորենացի» հռչակելու համար: Հայրիկը հրատարակեց նաև «Դրախտի ընտանիքը», «Պապիկ և Թոռնիկը» և այլն: Թևավոր խոսքերով ու իմաստուն խորհուրդներով հարուստ նրա գրքերը մեծ մասամբ ծրագրային նշանակություն ունեին և խոշոր ազդեցություն են թողել ժամանակի հասարակական մտքի վրա:

«Ողբով ու կոծով մեր կորսված դրախտը միթե կարո՞ղ եմք գտնել. թոզ մեր աչքը լա, մեր սիրտն զգա, բայց աշխատինք մտքով, աշխատինք ձեռքով, մեր կյանքն ու վիճակը գտնել և դորա միջոցն է միմիայն` ընտանիքը վերանորոգել»,— գրում էր նա «Դրախտի ընտանիքում»: Սա էլ գրքի նպատակն էր, որ հեռու է «սուրբ ընտանիք» վերացական ըմբռնումից: Մ. Խրիմյանի այս ծրագիրը ավելի հասկանալի կդառնա, եթե նկատի առնենք, նրա համոզմունքը, թե «ներքին զեղծումներն զհայրենիք ավելի կը դավաճանեն, քան թե օտար թշնամիք»:

Խոսելով մարդկային անհավասար կյանքի, աղաղակող ընկերային անարդարությունների մասին` Հայրիկը գրել է. «Երբ ժողովուրդն ընդհանուր մեր ընկերական կյանքին մեջ այսչափ մեծամեծ պարտիքներ կը կատարե, զօր հանապազ չարաչար կը տքնի և քիրտն կը թափե մարդկային հառաչադիմության համար. ո~հ, քանի՞ դառն ու դժվար է որ յուր հառաջ բերած անբավ արդյունքեն խիստ նվազ ու հոռի մասն կը վայելե»:՚Նա դիտում էր, որ մարդկային հասարակությունը ոչ բանական կառուցվածք ունի, որ «մարդիկ հավասար կը ծնին, անհավասար կապրին և հավասար կը մեռնին»: Ընկերային կյանքին վերաբերող նրա բազմաթիվ հետաքրքիր դիտողություններից հիշենք ևս մեկը, որով մերժում է սպասողական, համբերող, հայեցողական դիրքորոշումը. «Մեծապես և առավել կը սխալին ժողովուրդներ ունայնամիտ հույսերով, երբ իրենց բաժնին և ուժին չափով հառաջդիմությա՚ն ճանապարհ չեն բանար, այլ հեղգամիտ լինելով ամենայն ինչ կառավարութենեն կը սպասեն» – գրում է նա և հորդորում ժողովրդին «գիտցիր այսուհետև թե` դու ինքդ ես միայն քեզ օգնական» (ընդգծումը մերն է):

Առհասարակակ Խրիմյան Հայրիկի համոզմամբ միամտություն է ուրիշերի հետ հույսեր կապելը: Դա հավասար է ինքնասպանության: «Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց, — ասում էր նա մի այլ առիթով, – բավական է, որ թե՛ տարաշխարհիկ գաղթական հայեր, և թե' Բյուզանդիոնի պանդուխտ հայեր հիշեն մեր հայրենյաց չարչարյալ որդիքներ և լան: Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր»: Նա անհրաժեշտ է համարում ժողովրդի մեջ վառ պահել հավատը, հորդորում է չհուսահատվել, սպասելով, որ «օր մի ևս Երկինք այդ կենդանարար ցող Հայոց դաշտերուն վերա կը ցողեյ դու կտեսնես թե ինչպես Հայոց աշխարհն ևս կը վերածնի հրաչյուք: Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք, և Աստված մեր օգնականն է»:

1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր: Ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը` նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյա է տիրապես»: Թևավոր խոսք էր դարձել նրա «թղթե շերեփի» փոխաբբերությունը. վերադառնալով վեհաժողովից, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, նա դառնացած արձանագրեց, որ անտեղի, իգուր էին հայ ժողովրդի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քազաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը: Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա դառնացած, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր:

Դժբախտաբար համաշխարհային հանրության աչքին հայ ժողովրդի պայքարի իրավացիությունը արժեք չուներ, և վիթխարի իրական կորուստների դիմաց նրա հաղթանակները լոկ բարոյական են եղել մեծ մասամբ, ինչպես որ հակառակն էր թշնամիներինը: Անտեղի չի լինի, թերևս, հիշեցնել պանթուրքիզմի հայրերից մեկի՝ Զիյա Կեոքլափի խոստովանությունը.

«Մենք հաջողեցանք գրավել բազմաթիվ հողեր,
Բայց հոգեպես մենք պարտվեցանք ամենուր»:
(«Յառաջ» շաբաթաթերթ, 1967, 28 մակիս, N 33)

Անցյալի անցուդարձին ծանոթանալիս հեշտությամբ համոզվում ես, որ աշխարհի քաղաքական բեմահարթակի վրա քիչ, շատ քիչ բան է փոխվել հօգուտ մարդկայնության: Եվ եթե այսօրվա դիրքերից շատ բան հասկանալի է դառնում անցյալի մեջ, ապա առավել արդյունավետ են պատմության դասերը:

«Երկաթե շերեփի» փոխաբերությունը դարասկզբի ազատագրական պայքարի գործիչները մեկնաբանում էին միանշանակ. «Պետք է կռվել — ահա այդ խոսքերի իմաստը», — պնդում էր, օրինակ, Ք. Միքայելյանը (տե՛ս Քրիստափոր Միքայելյան, Հեղափոխականի մտքերը, Երևան, 1990, էջ 66): Բայց ժամանակակից քաղաքական պայքարը ցույց է տալիս, որ երկաթե շերեփը ևս ամենազորեղ, ամենաազդու կամ մանավանդ միակ միջոցը չէ: Պարզվում է՝ ոչ պակաս նվաճումների կարելի է հասնել, եթե շերեփը ազնիվ մետաղից է:

Երբ հռչակվեց օսմանյան սահմանադրությունը (1876), հայ մտավորականության մեջ ինչ-որ հույսեր արթնացան: Իր մտորումներն ու նկատառումները արտահայտեց նաև Խրիմյան Հայրիկը, («Ժամանակ և խորհուրդ յուր»): Այստեղ նա ևս խանդավառված՝ ասում էր. «Հասավ, հասավ այն ժամանակ ազատաբերիչ, քեզ ավետիս կու տամ, ժողովուրդ, լռած լեզուդ և փակված բերանդ բաց այսուհետև, խոսիր և գրե»: Բայց այս խանդավառությունն ավելի շատ առատորեն տրվող խոստումներին հավատալու ցանկություն էր, որովհետև գրքի առաջաբանում իսկ Հայրիկը չէր թաքցնում իր զարմանքը, որ ավելի հիմնավոր էր ու իրատեսական, «Մարդ չէր հավատար, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառավցած և ամուլ մայրը երկնելով հին աշխարհին համար նոր Մանուկ սահմանադրություն մը ծներ»:

1879 թ. Հայրիկը օգնություն կազմակերպեց Վանի սովյալներին, հիմնեց գյուղատնտեսական գիշերօթիկ դպրոց: Բնաշխարհում նրա ծավալած հայրենանվեր գործունեությունը կառավարությանը դուր չէր գալիս, և 1885-ին Խրիմյանին կանչում են Կ. Պոլիս, այնուհետև, մի քանի տարի անց, «երկարատև ուխտագնացության» ուղարկում Երուսաղեմ, որ ըստ էության արտաքսում էր:

Իսկ ժողովրդի աչքին գնալով աճում էր Հայրիկի հեղինակությունը: 1890-ին, երբ հայությունը լայնորեն նշում էր նրա ծննդյան 70-ամյակը, «Մուրճ» հանդեսը գրեց. «Նա այսօր, որպես և անցյալում, ամենահեղինակավոր, ամենապատկառելի, ամենավստահելի ներկայացուցիչն է այն գաղափարի, որը մի պատրիարքի դարձնում է Ներսես, մի վիպասանի՝ Րաֆֆի, անհայտին՝ Գոլոշյան»: Ուստի և բնական էր, որ 1892 թ. Հայրիկը միաձայն ընտրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս:

Արտաշես I-ի բարեփոխումները

Արտաշես առաջինի բարեփոխումները

1. Ռազմական բարեփոխում
Զորքը բաժանեց չորս մասի (զորավարությունների)
ա. Արևելյան զորավարություն, հրամանատար՝ որդի Արտավազդ
բ. Արևմտյան զորավարություն, հրամանատար ՝ որդի Տիրան 
գ. Հարավային զորավարություն, հրամանատար ՝ զորավար Սմբատ
դ. Հյուսիսային զորավարություն, հրամանատար՝ որդի Զարեհ
2. Վարչական բարեփոխում
Երկիրը բաժանեց 120 գավառների (ստրատեգիաներ)
3. Հողային բարեփոխում
Ք.ա. 180թ., հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ: Մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից - Արտաշեսյան հողաբաժան սահմանաքարեր:
4. Մայրաքաղաք Արտաշատ
Ք. ա. 185թ., Այրարատյան դաշտ, Արաքս և Մեծամոր գետերի խառնարան (Մովսես Խորենացի): Հույն պատմիչ՝ Պլուտարքոս, Կարթագենացի զորահավար՝ Հաննիբալ, ով ընտրել է Արտաշատի տեղանքը և կազմել է հատակագիծը: 

Քսենոփոնի հաղորդած տեղեկությունները Հայաստանի մասին

Քսենոփոնը հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ էր։ Նրա գրական ստեղծագործություններից առավել հայտնի են «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները, որոնք, ի թիվս այլ արժանիքների, եզակի տեղեկություններ են պարունակում Հայաստանի մ.թ.ա. VI-IVդդ. պատմության վերաբերյալ։Ք.ա. 401 թ. պարսից արքայի դեմ ապստամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը, սակայն նա պարտվում է և սպանվում վճռական ճակատամարտում: Նրա զորքերի մեջ էր գտնվում հույն վարձկանների 10-հազարանոց (բյուր) մի զորաբանակ: Վերջինս Կյուրոսի սպանությունից հետո ստիպված էր երկիր վերադառնալ ոչ թե եկած երթուղով, որը բռնված էր պարսկական զորքերով, այլ նահանջել դեպի Սև ծովի ափերը Միջագետքի և Հայաստանի վրայով: Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը, հենց այդ ժամանակ էլ նա իր աշխատության մեջ նկարագրել է Հայաստանը։
…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր,-ասել է Քսենոփոնը։

Հայաստանի այդ ժամանակվա սատրապ Երվանդը, որ ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ, շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը: Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր: Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայաստանով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել: Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում: Քսենոփոնը նկարագրում է գյուղական տները, որոնք գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով: Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը: Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը:

Երվանդունիների թագավորություն

Սկայորդի (ք.ա. VII-րդ դարի առաջին կես(Հայկազունիների տոհմի իշխանության վերականգնող))

Պարույր Սկայորդի (ք.ա. 612-580ականներ(դաշնակցելու է Մարաստանի և Բաբելոնի հետ ընդդեմ Ասորեստանի ))

Երվանդ I Սակավակյաց(ք.ա. 580-570ականներ(Արքայատոհմի անունը առաջացել է իր անունից))

Տիգրան առաջին Երվանդյան (ք.ա. 570-524թ. )

Վահագն Երվանդյան (ք.ա. 524-515թ.) 

Հիդարնես Ա(ք.ա. VI-րդ դար)

Հիդարնես Բ(ք.ա. V-րդ դարի կես)

Հիդարնես Գ(ք.ա. )

Արտաշիր (ք.ա. V-րդ դարի երկրորդ կես)

Երվանդ Բ(ք.ա. 404-360թ.)

Երվանդ Գ(ք.ա. 330-300թ.)

Շամ(Սամոս)(ք.ա. 260-240թ.)

Արշամ(ք.ա. 240-220թ.)

Երվանդ չորրորդ վերջին (ք.ա. 220-201թ.)



Հայաստանը Քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքականության ոլորտում

Քեմալական Թուրքիա

Ինչպես հայտնի է, աշխարհամարտում պարտված Թուրքիայի արևելյան նահանգներում 1919թ. կեսերից սկսվել էր ազգայնական մի շարժում, որը հաճախ նրա ղեկավար, գեներալ Մուստաֆա Քեմալի անունով կոչում են նաև քեմալական շարժում։ Այդ շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ՝ պահպանելու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այդ շարժումն իր սուր ծայրով ուղղված էր նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ազատագրական ձգտումների դեմ։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային որևէ զիջում։ Ավելին, նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները։
1920թ. հունվարին թուրքական խորհրդարանը մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» անվամբ մի փաստաթուղթ։ Ազգային ուխտի համաձայն՝ Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ՝ Կարսի և Արդահանի շրջանները։ Այս պահանջները դրվեցին քեմալականների գործողությունների հիմքում։
1920թ. գարնանը քեմալականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։
Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։
Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև: Այդ բանակցությունների արդյունքում օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով, զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ Հայաստանի ու Թուրքիայի մյուս ճնշված ազգային փոքրամասնությունների դեմ։ Այդպիսով, Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց երկու զորեղ ուժերի՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի արանքում։ Ընդ որում, Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
Խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել Հայաստանը, իսկ քեմալական Թուրքիան ձգտում էր չեղյալ համարել Սևրի դաշնագիրը, զավթել արևելահայ տարածքները ու կազմակերպել հայերի նոր ջարդեր։ Ռուս-թուրքական մերձեցման տեսակետից քարոզչական և գործնական մեծ դեր խաղաց 1920թ. սեպտեմբերի սկզբին Բաքվում կոմունիստական ինտերնացիոնալի կողմից կազմակերպած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Այն ուներ ընդգծված հակահայաստանյան ուղղվածություն։ Համագումարում Թուրքիան հայտարարվեց Արևելքում համաշխարհային հեղափոխության միջնաբերդ, իսկ Հայաստանը որակվեց «միջազգային իմպերիալիզմի գործակալ»։ Դրանով հող նախապատրաստվեց Հայաստանի վրա հարձակման համար։
Այսպիսով, 1920թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման վտանգի առաջ։

 

Խորհրդային Ռուսաստան
Այն բանից հետո, երբ խորհրդային Կարմիր բանակը քաղաքացիական կռիվների արդյունքում պարտության մատնեց Դենիկինի կամավորական բանակին և մտավ Հյուսիսային Կովկաս՝ անմիջական վտանգ ստեղծվեց Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդայնացման համար։
1920թ. ապրիլի վերջին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Փոփոխված քաղաքական իրադրության պայմաններում Հայաստանի կառավարությունը որոշեց բանակցել Խորհրդային Ռուսաստանի հետ՝ բարեկամական պայմանագիր կնքելու և Հայաստանի անկախությունը ճանաչել տալու նպատակով։
1920թ. մայիսին Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակ, գրող Լևոն Շանթի (1869-1951) գլխավորությամբ։ Մոսկվայի հայ-ռուսական բանակցությունները ընթացան հունիս-հուլիս ամիսներին և գործնական արդյունք չտվեցին։ Նրանք ձախողվեցին այն պատճառով, որ թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմը պատշաճ կամք և պատրաստակամություն հանդես չբերեցին պայմանագիր կնքելու համար։ Մի կողմից, Հայաստանի կառավարությունը թեև ցանկություն ուներ Ռուսաստանի հետ կնքելու բարեկամական դաշնագիր, սակայն, մյուս կողմից, շարունակում էր հույսեր կապել Արևմուտքի «դաշնակիցների» հետ, որովհետև առաջիկայում սպասվում էր մեծախոստում Սևրի պայմանագրի ստորագրումը։ Իր հերթին խորհրդային կողմն էլ Հայաստանի հետ պայմանագրի կնքումը պայմանավորում էր նրանով, որ Հայաստանը պետք է որոշակի տարածքային զիջումներ աներ Ադրբեջանին ու Թուրքիային, ինչպես նաև միջանցք տար, որպեսզի Կարմիր բանակը ցամաքով կապվեր քեմալական Թուրքիայի հետ։ Հայկական կողմը չհամաձայնեց դրան։ Մոսկովյան բանակցությունները մտան փակուղի, ընդհատվեցին՝ Երևանում շարունակելու նպատակով։

Advertisements

<<Թուրքական ազգային ուխտ>>

«Ազգային ուխտ». ընդունել է օսմանյան խորհրդարանը, 1920-ի հունվարի 28-ին` քեմալականների ճնշմամբ: Ձևականորեն «Ազգային ուխտը» անվանվում էր «անկախության պայքարի ծրագիր», սակայն իրականում, արտացոլում էր քեմալական շարժման ազգային քաղաքականության հիմնական սկզբունքները: Դրանք մշակվել են 1919-ի սեպտեմբերին Սեբաստիայում կայացած քեմալականների կոնգրեսում: Ազգային ծրագրի հիմքում ընկած էր «ազգային սահմանի» սկզբունքը, որը պահանջում էր Թուրքիայի տարածք ճանաչել այն բոլոր հողերը, որոնք Օսմանյան կայսրության կազմում էին Մուդրոսի զինադադարի (1918 թ.) կնքման պահին` առանց արաբական երկրների: «Ազգային ուխտը» ոտնահարում էր թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների` հույների, քրդերի, ասորիների և այլոց կենսական շահերը, սակայն ամենամեծ հարվածը հասցնում էր հայ ժողովրդին` բացառելով միացյալ և անկախ Հայաստանի ստեղծումը Փոքր Ասիայի արևելքում` հայ ժոզովրդի բնօրրանում: «Ազգային ուխտի» 2-րդ կետը, որը վերաբերում էր Կարսի, Արդահանի և Բաթումի շրջաններին, ուղղված էր այդ տարածքների նկատմամբ հայերի և վրացիների ունեցած անվիճելի իրավունքների դեմ: «Ազգային ուխտի» 5-րդ կետով ազգային փոքրամասնությունների ճանաչումն ու իրավունքների ապահովումն անմիջական կախման մեջ էր դնում հարևան երկրների մահմեդական բնակչության իրավունքների ճանաչումից: Այդպիսով քեմալականները շարունակում էին ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց նախորդների քաղաքականությունը:

 

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։

Առաջին հանրապետության կրթական համակարգը

Հայաստանում կրթությունն ունի բազմադարյան պատմություն եւ ավանդույթներ: Իր սկզբնավորման ժամանակներից հայ դպրոցը եղել է ժողովրդի քաղաքական ու ազգային գոյատեւման պատվարը եւ առաջընթացի գրավականը:Կրթության ներկա համակարգը հիմնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) կարճատեւ գոյության ընթացքում եւ զարգացել խորհրդային իշխանության (1920-1990) տարիներին:Հայաստանում կրթությունն ավանդաբար բարձր վարկանիշ է ունեցել: Այսօր էլ պետական ու ազգային կարեւորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը եւ զարգացումը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը:Հանրապետության կրթության համակարգն ընդգրկում է՝շ

— պետական կրթական չափորոշիչների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի եւ ուղղվածության կրթական ծրագրերի համալիրը,

— այդ ծրագրերն իրականացնող տարբեր տիպի ուսումնական հաստատությունների ցանցը,

— կրթության կառավարման մարմինների, նրանց ենթակայության հիմնարկների եւ հաստատությունների համակարգը:

1920թ. հունվարի 31-ին, առաջին անգամ Հայաստանի հողի վրա, բացվեց բարձրագույն կրթարան-հայկական առաջին համալսարանը՝ Ալեքսանդրապոլում, որը հաջորդ տարի փոխադրվեց Երևան: Բացման օրը համալսարանը ուներ 8 ուսուցչապետ և 200 ուսանող: Երևանում, Ալեքսանդրապոլում, Ղարաքիլիսայում և այլուր հիմնվեցին հանրակրթական դասընթացներ, ժողովրդական համալսարաններ, մասնագիտական դպրոցներ: Ծրագրված էր բանալ մանկավարժական, տեխնիկական, կոպերատիվ, արվեստագիտական, երաժշտական, զինվորական, երկրաչափական, դեղագործական վարժարաններ:
1918-19 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանը ուներ 133 տարրական դպրոց 383 ուսուցչով և 11,136 աշակերտով, իսկ 1919-20-ին 456 տարրական դպրոց (առանց Զանգեզուրի և Լոռիի) 1047 ուսուցչով և 41,188 աշակերտով:

1920 թվականի և այսօրվա հայ-վրացական հարաբերությունները

1918-1920 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետությունը կանգնած էր բազմաթիվ խնդիրների առաջ։Առիթից ուզում էր օգտվել նաև Վրաստանը, որը որոշել էր, որ Լոռին կարելի է օկուպացնել և այնտեղ մտցրեց իր 7000-ոց զորքը։ Սակայն կարճ ժամանակ անց, հայկական բանակը զորավար Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ բոլորովին ջախջախեց և դուրս մղեց վրացական զորքին ընդհուպ մոտենալով Թբիլիսիին, սակայն հաշվի առնելով, որ Թբիլիսին հնուց ի վեր մեծամասամբ եղել է բնակեցված հայերով, և հայերի կողմից է ընդհանրապես մշակույթ մտել Թբիլիսի, չգրավեց քաղաքը։Երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին, իսկ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը: Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները: Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից: ՀՀ-ի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները: 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը: ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա:

Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան վերապահորեն էր մոտենում Վիրահայոց համայնքին, իսկ 1990 թվականին նույնիսկ հայտարարել է, որ «Վրաստանում բնակվող հայերը և ադրբեջանցիները վտանգ են ներկայացնում վրաց ազգի համար և նրանց մեծամասնությունը թշնամիներ են»: Գամսախուրդիայի մահից հետո, վրացական նոր իշխանությունները հայերին ավելի բարյացակամորեն են վերաբերել: Եվ Հայաստանում, և Վրաստանում պետական բյուջեի հաշվին տպագրվում է «Վրաստան» թերթը: Թերթում տպագրվում են հասարակական- քաղաքական բնույթի իրադարձություններ: «Վրաստան» թերթը նախատեսված է ինչպես Վրաստանում բնակվող հայերի, այնպես էլ Հայաստանում բնակվող վրացիների համար: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է: Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ: Համայնքն այդքան էլ զարգացած չէ:

Մշո Առաքելով վանքի կռիվ

 

Առաքելոց վանքի կռիվ 1901 թ., հայդուկային ռազմագործողություն, որը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրքական կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման րդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։

 

   Սասունի ապստամբություն

 

Սասունի ապստամբություն 1904 թվական, Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ։ Սասունի հայերին բնաջնջելու նպատակով թուրքական կառավարությունը 1904 թ.-ին խոշոր արշավանք է ձեռնարկում։ 1904 թ.-ի գարնանը քրդական զինված ուժերը արշավում են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։ Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը Քեոսե Բինբաշուի գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Դժոխք Հրայրը (Ա. Ղազարյան)։ Տափըկ գյուղում հաստատվել է Անդրանիկի Օզանյանի ջոկատը՝ խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը։ Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չաուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հաճին (Հ. Կոտոյան), Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը։ Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ.-ի «Մայիսյան բարենորոգումները»։ 1904.-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ ։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և Ալուճակի բարձունքները։ Անզեն ժողովուրդն նահանջել է Մշո դաշտ, իսկ ֆիդայիները մինչև 1904 թ.-ի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։ Սասունցիների հերոսական պաշտպանությունը և գերտերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու քաղաքականությունից։

 

Մայիսյան հերոսամարտեր

Սարդարապատի ճակատամարտը
 
Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը:
Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային (հրամանատար՝ Վասիլի Պերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:
Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և մշակել թուրքերի շրջապատման պլան. խմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախել են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով:
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:
Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:
 
Բաշ Ապարանի ճակատամարտը
 
Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: 
Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:
Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:
 
Ղարաքիլիսայի ճակատամարտը
 
Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ բեյ Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:
Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

Ազգայնականություն

Ազգայնականություն կամ նացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։ «Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։ Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։

Ազատականություն

Ազատականությունը կամ լիբերալիզմը քաղաքական փիլիսոփայություն է կամ աշխարհայացք, թրը հիմնված է ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։ Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։ Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Լոքը գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության բնական իրավունք, և ավելացնում էր, որ կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։

Պահպանողականություն

 

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ  քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը:

 

Թուրքմենչայի պայմանագիրը

 

Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաև պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը) գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:

 

Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի (արծաթով) ռազմատուգանք: Ռուսական և պարսկական առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է նաև առևտրական համաձայնագիր, որով ռուսական վաճառականներն ազատ առևտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:

 

Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ: Գաղթականները կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամանակ: 1828–29 թթ-ին Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից  8 հզ. հայ ընտանիք՝ շուրջ 45 հզ. մարդ, գաղթել և բնակություն է հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվել են պետական հարկերից ու տուրքերից: Ներգաղթի կազմակերպմանը մեծապես նպաստել է  Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին:

 

 Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով փոխվել է ժողովրդագրական պատկերը Արևելյան Հայաստանում: Հայ ժողովուրդն ազատվել է ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից (միացման նախօրեին Արևելյան Հայաստանի բնակչության միայն 34 %-ն էր հայ): Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և  գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:

 

Ադրիանապոլսի պայմանագիրը

Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում: Ռուսական զորքերը հաղթարշավով 1829թ. օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին: Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:

 

Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով, Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ:

 

Ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Պասկևիչը ևս դժգոհ մնաց, երբ իմացավ, որ զենքի ուժով իր գրաված տարածքները վերադարձվում են Թուրքիային: Նա Էրզրումից Նիկոլայ I թագավորին գրում է, որ հաշտության պայմանագիրը «ընդհանուր ուրախության հետ իրավացի տրտմության մեջ է գցել ժողովրդի այն մասին, որը արժանի էր մեր կարեկցությանը և' մշտապես կրած իր տառապանքներով, և' ռուսական զորքի հաջողությանը ցույց տված իր փորձով, և' այն դժբախտ ապագայով, որ նրան սպասում է»:  

Դավիթ Բեկ

 

Դավիթ-Բեկ հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։ Ծնվել է 1699 թվականին Սյունիքում, մահացել է 1728 թվականին Հալիձորում:

 

Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ-Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ-Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ-Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ-Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ-Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ-Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ-Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ-Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ-Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ-Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ-Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ-Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։

 

Իսրայել Օրի

 

Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։  Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

 

Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

 

 

Կենսագրություն

 

 

 

Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։

 

 

10-րդ դասարան

Առցանց առաջադրանքներ Հայոց Պատմությունից

 

Առաջադրանք 1

 

Ա. Ներկայացնել հետևյալ տեղանուների հոմանիշները

 

1.    Արմենիա Արմեն

 

2.    Մասիս - Ամասիա

 

3.    Արագած - Արամանյակ

 

4.    Արմավիր - Արամայիս

 

5.    Երասխ - Արաքս

 

6.    Այրարատ – Արա Գեղեցիկ

 

7.    Գեղամա ծով - Սևանա լիճ

 

Բ. Աշխատանք Սկզբնաղբյուրների հետ

 

«Արմենիայի մեծագույն մասի տիրակալ» - (Պատմագիր Պոլիբիոսը ասել է Արտաշես I-ին)

 

«Կամուրջներ չհանդուրժող Արաքս» - (Բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը)

 

«Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ:Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ՞ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով:Մերձակայքում նա բարձացրեց նաև հզոր մի բերդ:» - (Տիգրանակերտ)

 

Որ պատմիչն է Սահակ Պարթևի գործունեությունը բարձր գնահատելով, գրել, որ նա չդադարեց հոգևոր կաթով սնուցանել «եկեղեցու մանուկներին Մեսրոպի հետ միյասին, որին հաստատեց Վաղարշապատ քաղաքի կաթողիկե Եկեղեցում, իսկ ինքը մնաց Բագրևանդ Գավառում» - (Մեսրոպ Մաշտոց)

 

«Լեռնային Ղարաբաղը մշտնջենապես բնակեցված է եղել հայերով և նրանց հայրենիքի մի հատվածն է, որը Ստալինի մեղքով հայտնվելով Ադրբեջանի կազմում, 65 տարի շարունակ ենթարկվել է ստորացման,վիրավորանքների ու ամեն տեսակի ճնշումների…Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կարող են լուծել միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչները… Ստեղծված իրավիճակի միյակ ճշմարիտ լուծումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի դուրս բերումը Ադրբեջանի կազմից» - (Հենրիկ Պողոսյան)

 

 

 

Առաջադրանք 2

 

Ա. Որոշեք նշված ճակատամարտերը հայերի և……… ում միջև են տեղի ունեցել և որ թվականին:Նշեք նաև ճակատամարտերի արդյունքները:

 

1. Արածանի Ճակատամարտ հայերի և Հռոմեացիների Միջև (Մ.Թ.Ա 68-ին սեպտեմբերի 22), Հայկական բանակի հաղթանակ

 

2. Բասենի Ոսխայի ճակատամարտ հայերի և Պարսիկների միջև (297թ.) , Հայ-հռոմեական բանակի հաղթանակ

 

3. Ներսեհապատի ճակատամարտ հայերի և Պարսիկների միջև (482թ.)

 

4. Վարդանակերտի ճակատամարտ հայերի և Արաբների միջև (703թ. հունվար), Հայերի հաղթանակ

 

5. Արճեշի ճակատամարտ հայերի և Արաբական խալիֆայության միջև (775թ. ապրիլի 15), արաբների հաղթանակ

 

6. Արձնիի ճակատամարտ հայերի և Արաբական խալիֆայության միջև (775թ.), արաբների հաղթանակ

 

7. Ծումբի ճակատամարտ հայերի և Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ (998թ.)

 

8. Բերդուսի ճակատամարտ հայերի և Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերի միջև (1107թ.)

 

9. Կոտմանի ճակատամարտ հայ-վրացական ուժերի և Մոնղոլների միջև (1221թ.)

 

 

 

Բ. Գտեք նշված հայ ուսուցիչները, գիտնականները որ համալսարաններում են դասավանդել և գիտության որ բնագավառն են ներկայացրել և ինչ աշխատություների գրքերի հեղինակներ են եղել։

 

1. Հովհան Որոտնեցի - Աստվածաբա, փիլիսոփա, մանկավարժ:

 

Հովհան Որոտնեցու հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում։

 

2. Մխիթար Գոշ - Հոգևորական, մանկավարժ, օրենսդիր, գիտնական

 

Աշխատություններից հայտնի է՝ <<Գիրք Դատասնաի>>-ն իր խմբագրություններով և գրականության դարբեր գրքերով:

 

3. Հովհաննես Իմաստասեր - Մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ

 

Հովհաննես Սարկավագը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Մեկնել է անտիկ և քրիստոնյա հեղինակների մի շարք երկեր։ Գրել է նաև փիլիսոփայական, բնագիտական, տոմարագիտական, գեղագիտական, գեղարվեստական, բարոյագիտական, աստվածաբանական բնույթի ինքնուրույն աշխատություններ։ Կորել է նրա պատմական երկը, որից մեջբերումներ է կատարել Սամուել Անեցին։

 

4. Եսայի Նչեցի - մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ

 

5. Գրիգոր Մլիճեցի – Մանրանկարիչ

 

6. Հովհաննես Երզնկացի - Հայոց Կաթողիկոս

 

Երզնկացու արձակի հիմնական ու առանցքային գաղափարներն իրենց հուզական արտահայտությունն են գտել նրա չափածոյում։

 

7.  Ներսես Լամբրոնացի հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ:

 

8. Մխիթար Սեբաստացիեկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր:

 

9. Հարություն Ալամդարյանհայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ:

 

10. Մեսրոպ Թաղիադյան- գրող, մանկավարժ, հրապարակախոս:

 

 

 

Գ. Որոշեք նշված մարդկանց ազգային պատկանելիությունը և մասնագիտությունը, Յուրաքանչյուրին բնութագրեք 3-4 նախադասությամբ:

 

1. Նիկողայոս Մառ վրացի արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ։

 

2. Լևոն Օրբելի - հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է

 


3. Անդրեաս Արծրունի հայ երկրաբան և Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթանդամ

 

4. Նելսոն Հորացիո -  անգլիացի ծովակալ

 

5. Ռաստրելի Բարտոլոմեո - Ազգությամբ իտալացի, քանդակագործ

 

6. Վիլհելմ Ռենտգեն - գերմանացի ականավոր ֆիզիկոս

 

7. Արշիլ Գորկի աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ

 

8. Ջուզեպե Գարիբալդի Իտալիայի ազգային հերոս, Ռիսորժիմենտոյի ռազմական հրամանատար, բազմաթիվ հիշատակագրությունների հեղինակ։

 

9. Գառզու- ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։

 

 

 

Առաջադրանք 3

 

Որոշեք նշված ճարտարապետական կոթողների, հուշարձաների եկեղեցիների անուները կառուցման վայրը և ժամանակագրությունը:

 

1.    Անի, Սուրբ փրկիչ եկեղեցի

 

2.    Շատին Վանք

 

3.    Հառիճի վանք

 

4.    Խոսրովի արգելանոց

 

5.    Մշո Սուրբ Կարապետի վանք

 

6.    Մշո Սուրբ Առաքելոց վանք

 

7.    Նորատուս

 

8.    Նոր Վարագավանք

 

Ջորջ Վաշինգտոն

Կլեոպատրա

Աշնանային դպրոց

Ռուսա II

Հովհաննես Բաղրամյան

Գևորգ Ե Սուրենյանց

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց

 

Պատմական աշխարհագրություն

 

 

 

Թեմա 1 Հայերի հայրենիքը

 

Հայերի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որը գտնվում է Եվրասիա մայրցամաքի, Ասիա աշխարհամասի առաջավոր Ասիայի հյուսիսում:

 

 

 

Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթներն են՝

 

Արարատ-Մեծ մասիս-(5165 մ)  

 

Մասիս սարը իր անունը ստացել է Հայկի սերունդ Ամասիայի անունից  

 

Սիփան (4434 մ)

 

ՀՀ ամենաբարձր լեռնագագաթ

 

Արագած (4096 մ)

 

Կապուտջուղ (3906 մ)

 

Փոքր Մասիս կամ Սիս (3925 մ)

 

 

 

Խոշոր լճերն են ՝

 

Սևանա լիճ (Գեղամա ծով Գեղամի անունով)

 

Սևանի մեջ թափվում են մոտ երեք տասնյակ գետեր սկիզբ է առնում Հրազդան գետ (1916 մ ծովի մակարդակից Բալթիկ ծովից)

 

Վանա (լիճ Բզմնյաց ծով, Տոսպ) - (1720 մ) - Տարեխ ձուկ

 

Ուրմիո լիճ (Կապուտան ծով)

 

 

 

Ուրիշ լճերն են ՝

 

Փարվանա

 

Նազիկ

 

Արճակ

 

Ծովաք հյուսիսում

 

 

 

Գործող հրաբուխ

 

Թոնդրակ (3330 մ)

 

 

 

Խոշոր Գետեր

 

Եփրատ (Հայաստանում հոսում է 500 կմ) - Եփրատը միանալով Տիգրիսին թափվում է Պարսից ծով

 

Տիգրիս (400 կմ)

 

Արաքս (1000 կմ) - Արաքսը միանալով Կուր գետին թափվում է Կասպից ծով

 

Արաքսը հայտնի է Երաստ կամ Երասխ անունով, որը կապված է Հայկի թոռան Երաստի անվան հետ

 

Կուր

 

Ճորոխ - Թափվում է Սև ծով

 

Գայլ - Թափվում է Սև ծով

 

Հալիս - Թափվում է Սև ծով

 

 

 

 

 

Մեծ Հայք - Հայկական լեռնաշխարհի վարչական միավոր

 

Ավելի քան 300000 կմ2, Ունի 15 նահանգ-աշխարհ

 

Ունի 191 գավառ

 

Ամենամեծ նահանգը Վասպուրական նահանգն է, որը ունի 37 գավառ

 

Կենտրոնական նահանգ Այրարատ, որը ունի 20 գավառ

 

Ծոփք կամ չորորդ հայք,  բարձր հայք կամ կառնոաշխարհ

 

 

 

 

 

Թեմա 2 Հայերի ծագումնաբանությունը

 

 

 

Հայերի ծագման վերաբերյալ ինչ տեսություններ կան

 

 

 

Առաջին տեսություն - Պատմահայր Մովսես Խորենացի

 

Ըստ պատմահոր - Հայերը ծագել են Հայկ նահապետից հայտնի է, որ Քրիստոսից առաջ 2492 օգոստոսի տասնմեկին Հայկը Խոշաբ գետի ափին հաղթեց Բաբելոնի արքա Բելին, այսպես Հայկից էլ ծագեց հայ ժողովուրդը:

 

Հիշեցում՝  առաջին տեսությունը նախաքրիստոնեական

 

 

 

Երկրորդ տեսություն – Քրիստոնեական տեսություն

 

Ըստ Աստվածաշնչի Նոյի տապանը հանգրվանեց Արարատի վրա: Ջրհեղեղից (40 օր) հետո Նոյը իր երեք որդիների հետ՝ Սեմի, Քամի, Հաբեթի հետ իջավ Արարատից: Հայաստանում մնաց Հաբեթը, որը ամուսնացավ և ունեցավ Թորգոմ անունով որդի: Թորգոմը Եփրատ գետի վերին ավազանում կառուցեց իր տունը, որը կոչվեց Թորգոմատուն (Հաբեթածին, Թեգերամա), այնուհետև Թորգոմից ծնվեց Հայկը, որիցել առաջացավ հայ ժողովուրդը, Հայաստանը

 

 

 

Երրորդ տեսություն – Հունական տեսություն

 

Ըստ հույների Յասոն անունով ալգոնաորդը Հունաստանից գալիս է Սև ծովի Արևելյան ափերն Կոլխիդա ոսկեգեղմը տանելու: Ոսկեգեղմը խորհրդանշում է հարստություն և երջանկություն: Երբ որ ոսկեգեղմը արդեն վերցնում են նավաստիներից մեկը, որի անուններ Արմենոս ասում է, որ ես ձեր հետ չեմ վերադառնալու և իբր Արմենոսը եկել է ներկայիս Հայաստան ու իր անունում ստեղծեր Արմենիա երկիրը:

 

 

 

Չորորդ տեսություն – Վրացական ավանդույթ

 

Ըստ վրացական ավանդույթի Հաբեթի որդի Թորգոմը ունեցել է ութ որդի, որից ավագը եղել է Հայոսը (Հայկը) նրան ժառանգություն թողեց Հայաստանը Թորգոմը: Մյուս որդուն Քարթլոս թողես ներկայիս Վրաստանը և այսպես մյուս վեց զավակների բաժանեց ամբողջ իր ունեցած տարացքները ու առաջացան Կովկասյան ժողովուրդները:

 

 

 

 

 

Թեմա երկրորդ

 

Հայկական քաղաքակրթությունները քրիտոսից առաջ երորդ հազարամյակից մինչև քրիստոսից հետո երորդ հազարամյակ

 

 

 

Ժամանակագրական աղյուսակ

 

 

 

Արատտայի թագավորություն

Այս թագավորությունը ստեղծվել է Քրիստոսից առաջ երրորդ-երկրորդ հազարամյակում: Ըստ Շումեր-Աքքադյան արձանագրությունների Հայկական լեռնաշխարհի տարածքում առաջացել է Արատտայի թագավորությունը, որի հովանավոր Աստվածը եղել է Հայկը: Ըստ ավանդույթի Հայա Աստծո ձեռքերից սկիզբ են առել տիեզերական երկու գետերը՝ Եփրատն ու Տիգրիսը:  

 

 

 

 

 

Հայասայի թագավորություն

Այս թագավորությունը առաջացել է երրորդ հազարամյակի վերջում և գոյատևել է մինչև երկրորդ հազարամյակի վերջը:Այդ թագավորության մայրաքաղաքը եղել է Եփրատ գետի ափին կառուցված Անի-կամախան կամ Կամափու: Թագավորներից հայտնի է եղել Հուգանան, Անիա արքան, Կարինան և ուրիշներ: Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակում գրվել են խեթական առձանագրությունններ, որտեղ կան բազմաթիվ փաստեր Հայասայի թագավորության մասին: Հայասայի թագավորության ժամանակ պաշտվել է Տորք Աստվածը: Ըստ Խորենացու Տորք Աստծուն պաշտել են նաև խեթերը: Նրանք Տորքին անվանել են Տարքու:

 

 

 

Վանի Արարատյան թագավորություն- Ուրարտու

Այս թագավորությունը առաջացել է Քրիստոսից առաջ առաջին հազարամյակում՝ իններորդ դարում, կործանվել է Քրստոսից առաջ յոթերորդ դարի վերջում: Այս թագավորության հիմնադիր թագավորը ըստ Ասորեստանյան առձանագրությունների եղել է Արամու Ուրարտացին (859-843թ.): Նրան հաջորդել է Լյութիպիրը (843-835թ.): Նրան էլ հաջորդել է Սարդուրի առաջինը (835-825թ.): Նա կառուցել է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպա վանը ի պատիվ Տուշպեա Աստվածուհու: Այս թագավորությունը հայտնի է երեք անուններով՝

Առաջին-Ասորեստանյան առձանագրություննորւմ կոչվել է Ուրարտու, որը նշանակում է Արարտ:

Երկրորդ-Տեղացիները իրենք իրենց անանել են Նայիրի-Բիայլնինի: Նայիրական ցեղերի անունից, իսկ Բիայնինի նշանակում է այդ ցեղերի բնակավայր որից էլ ծագել է Վան անունը:

Երրորդ-Աստվածաշնչում այս թագավորությունը կոչվել է Արարատյան թագավորություն:

Վանի թագավորությունը անչափ հզորացել է Մենուայի և նրա որդի Արգիշտի առաջինի օրոք, իսկ թագավորության հզորության գագաթնակետն է հասցրել Արգիշտի առաջիննի որդի Սարդուրի երկրորդը, որը հայտնի է չորս ծովերի թագավոր: Այդ ծովերն են՝ Սև ծով, Կասպից ծով, Պարսից ծոց և Միջերկրական ծով: Այս թագավորության գլխավոր Աստվածը եղել է Խանդը երկնքի երկրի արարիչ աստվածը, բերքի ու բարիքի հաջողության աստվածուհին եղել է Խանդի կինը Վարուբանը: Հայտնի են եղել նաև Տուշպեան, Թեյշեբան, Շիվինը և ուրիշները: Վերջին արքան եղել է Էրիմինայի որդի Ռուսսա երրորդը:

 

 

 

 

 

Հայկազուն Երվանդունիների թագավորություն

Քրիստոսից առաջ վեցերորդ դարի սկզբից մինչև Քրիստոսից առաջ երրորդ դարի սկիզբը: Այս թագավորության առաջին փուլը 580-521թ.: 521-ին Հայաստանը ենթարկվել է Աքեմենյան Պարսկաստանին մինչև 331թրվը: 331-ից սկսած մինչև երկու հարյուր մեկ թիվը շարունակել է գոյատևել: Հայկազուն Երվանդունիների հիմնադիր թագավորը եղել է Երվանդ առաջինը (580-570) Սակավակյաց անունով: Վերջին թագավորը եղել է Երվանդ չորորդը (220-201թ.): Այս թագավորության մայրաքաղաքը եղել է Երվանդաշատը: Հոգևոր մայրաքաղաքը եղել է Բագարանը Ախուրյան գետի ափին:

 

 

 

Արտաշեսյան թագավորություն

-Առաջացել է Քրիստոսից առաջ երկրորդ դարում կործանվել է քրիստոսից հետո մեկ թվին: Հիմնադիր թագավորը եղել է Արտաշես առաջինը Զարեի որդին: Ծնվել է Քրիստոսից առաջ երկու հարյուր երեսուն թվին: Արտաշես առաջինը կառավարել է (189-160թ.): Ըստ հույն աշխարհագրագետ Ստրամոնի Արտաշես առաջինը միավորեց հայկական հողերը որոնց մի մասը զավթել էին հարևան պետությունները: Արտաշես առաջինը հայտնի է, որպես շինարար արքա: Նա կառուցել է մի քանի քաղաքներ՝ առաջինը մայրաքաղաք Արտաշատը իր անունով այն կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տարածքում: Ներկայիս Խոր Վիրապի տարածքում Աիարքս Մեծամոր գետերի խառնարան է: Քաղաքը կառուցվել է քրիստոսից առաջ 185 թվին: Ըստ հույն պատմիչ Պլուտարգոսի Արտաշես հայոց թագավորին քաղաքի տեղանքը որոշելու համար խորհուրդ է տրվել Կարթագենի զորավար Հանիբալը:

 

 

 

Հայ առաքելական եկեղեցու տոներ

 

1.    Սուրբ Ծնունդ

 

2.    Տրընդեզ Տիարն ընդառաջ

 

3.    Սուրբ Սարգիս

 

4.    Ծաղկազարդ

 

5.    Բարեկենդան

 

6.    Համբարձման տոն՝ Զատիկ

 

7.    Վարդևար

 

8.    Խաղող օրհներգ

 

9.    Սուրբ խաչ

 

10.  Թարգմանչաց տոն

 

 

 

 

 

Նախագիծ հայոց պատմությունից

 

Թեստային առաջադրանքներ

 

 

 

Առաջին տեսակը –տարեթվերի իմացություն, ընտրեք ճիշտ տարբերակը

 

 

 

1.    Նշված տարեթվերից, որ տարեթիվն է համապատասխանում հայոց տոմարի սկզբին:

 

Ա-քրիստոսից առաջ 3495թ

 

Բ-քրիստոսից առաջ 2492 թ

 

Գ-քրիստոսից առաջ 1965թ

 

Դ-քրիստոսից առաջ 2016թ

 

2.    Որ թվականին է կառուցվել Էրեբունի քաղաքը

 

Ա-քրիստոսից առաջ 331 թ

 

Բ-քրիստոսից առաջ 782 թ

 

Գ-քրիստոսից առաջ 619թ

 

Դ-քրիստոսից առաջ 719թ

 

3.    Որ թվականին է Արտաշես առաջինը կառուցել Արտաշատ մայրաքաղաքը

 

Ա-քրիստոսից առաջ 190թ

 

Բ-քրիստոսից առաջ 185թ

 

Գ-քրիստոսից առաջ 180թ

 

Դ-քրիստոսից առաջ 160թ

 

 

 

4.    Որ թվականին է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը Հույների Ալեքսանդր Մակեդոնացու և Աքեմենյան պարսկաստանի Դարեհ երրորդի միջև

 

Ա-քրիստոսից առաջ 2492 թ

 

Բ-քրիստոսից առաջ 331 թ

 

Գ-քրիստոսից առաջ 190թ

 

Դ-քրիստոսից առաջ 162թ

 

5.    Երբ է կառավարել Արտաշես առաջինը

 

Ա-քրիստոսից առաջ 95-55 թ

 

Բ-քրիստոսից առաջ 189-160 թ

 

Գ-քրիստոսից առաջ 169-140թ

 

Դ-քրիստոսից առաջ 220-201թ

 

 

 

Հինգ առաջադրանքներ փաստերից և երևույթներից

 

 

 

6.    Մեծ Հայքի Ծոփք նահանքը ուրիշ ինչ անունով է հայտնի

 

Ա-Առաջի Հայք

 

Բ-Չորրորդ Հայք

 

Գ-Երրորդ Հայք

 

Դ-Այրարատ

 

7.    Նշված լեռներից որն է Հայատանի Հանրապետության իր բարձրությամբ երկրորդ լեռնագագաթը

 

Ա-Արագած

 

Բ-Սիփան

 

Գ-Կապուտջուղ

 

Դ-Սիս

 

8.    Որ իրադարձությունն է համարվում հայոց Տոմարի սկիզբը

 

Ա-Երբ Նոյը իջավ Արարատից

 

Բ-Երբ Հայաստանում ընդունվեց Քրիստոնեությունը

 

Գ-Երբ առաջացավ Արրատայի թագավորությունը

 

Դ-Երբ Հայկը հաղթեց Բելին

 

9.    Ով է եղել Արրատայի հայկական թագավորության հովանավոր Աստվածը ըստ Շումեր-Աքքադյան առձանագրությունների

 

Ա-Հայա աստված

 

Բ-Արա գեղեցիկ

 

Գ-Արամազդ

 

Դ-Հայկը

 

10.  Նշված գետերից որ գետն է կոչվել Արածանի

 

Ա-Արաքս

 

Բ-Արևելյան Եփրատ

 

Գ-Արևմտյան Տիգրիս

 

Դ-Ճորոխ

 

 

 

Համապատասխանեցում

 

Հայաստան կամ ……Հայկ

 

Արմենիա կամ …….Արամ

 

Մասիս կամ….Ամասիա

 

Արամանյակ կամ…..Արագած

 

Արամայիս կամ….Արմավիր

 

Արաքս կամ….Երասխ, Երաստ

 

Բարձր Հայք կամ….Կառնո աշխարհ

 

Այրարատ կամ…..Արա գեղեցիկ

 

Վանա լիճ կամ…Բզմունյաց ծով

 

Ուրմիա լիճ կամ….Կապուտան

 

Մեծ Հայք կամ….. Արմենիա մայոր

 

Փոքր Հայք կամ…..Արմենիա մինոր

 

Սիս կամ….Փոքր Մասիս

 

Սևանա լիճ կամ…..Գեղամա ծով

 

Արածանի կամ…..Արևելյան Եփրատ

 

 

 

 

 

11.  Նշված ժողովուրդներին ովքեր են հայերին կոչել սոմեխի իսկ հայստանը Սոմխեթի

 

Ա-Վրացիներ

 

12.  Նշված բարձրությունները ինչին են վերաբերում և նշված երկարությունները

 

4096-Արագած               500-Եփրատ

 

5165-Արարատ              400-Տիգրիս

 

4434-Սիփան                 345-

 

3906-Կապուտջուղ       1000-Արաքս

 

3925-Սիս                       1113-Կուր

 

1916-Սևան լիճ             

 

1720-Վանա լիճ

 

9-րդ դասարան

Հայոց պատմության 5-9 դարերի ժամանակագրությունները

1. Կազմել հայոց պատմության հինգից իններորդ դարերի ժամանակագրությունները:

 

405թ.-Մեսրոպ Մաշտոցն  ստեղծեց  հայոց  գրերը:

422-428թթ-Արտաշես (Արտաշիր)  Արշականու  գահակալությունը

428թ.-Արշակունիների արքայատոհմի  իշխանության  անկումը

440թ.-Մեսրոպ Մաշտոցի  մահը

450-451թթ.-Վարդանանց  պատերազմ

450 հոկտեմբեր – Խաղխաղի  ճակատամարտ
451 մայիսի կես – 
Զարավանդ  գավառի  առաջին  ճակատամարտ
451 մայիսի կես – 
Զարավանդ  գավառի  երկրորդ  ճակատամարտ
451 մայիսի 29-31 – 
Անգղ  ամրոցի  ճակատամարտ
451 հունիսի սկիզբ – 
Սյունիքի  ճակատամարտ
451 հունիսի կես – 
Կապույտ  ամրոցի  ճակատամարտ
451 հունիսի վերջ – 
Արմազիի  ճակատամարտ
451թ. Մայիսի 26-Ավարայրի  ճակատամարտ

481-484թթ.-Վահանանց   պատերազմ

484թ.-Նվարսակի   հաշտության  պայմանագրի  կնքումը

506թ.-Դվինի   առաջին  եկեղեցական  ժողովը

554թ.-Դվինի   երկրորդ  եկեղեցական  ժողովը

571-572թթ.-Հակապարկական   ապստամբությունը  Կրտսեր  Վարդան

591թ.-Հայաստանի  երկրորդ  բաժանումը  Պարսկաստանի  և  Բյուզանդիայի  միջև

618թ.-Հռիփսիմեի  տաճարի  կառուցումը

640թ.-Արաբական   առաջին  արշավանքը

642-643թթ.-Արաբական   երկրորդ  արշավանքը

VIIդ.  Կեսեր- Զվարթնոցի  տաճարի  կառուցումը

650թ.-Արաբական  երրորդ  արշավանքը

652թ.-Հայ- արաբական   պայմանագիրը

703թ.-Հակարաբական   ապստամբություն

719թ.-Դվինի  եկեղեցական  ժողովը

748-750թթ.-Հակարաբական  ապստամբությունը

762թ.-Հակարաբական  ապստամբությունը  Վասպուրականում

774-775թթ.-Համաժողովրդական   մեծ  ապստամբությունը  արաբական տիրապետության  դեմ

774թ. Ապրիլի  24- Արձնի  ճակատամարտը

850-855թթ.-Հակարաբական   ապստամբությունը

872թ.- Տևրիկ  ամրոցի  ամրոցի  գրավումը  և  պավլիկյանների  ջախջախումը

885-1042թթ.- Հայաստանի   բագրատունյաց  թագավորությունը

885-890թթ.- Աշոտ   Ա՝  Հայոց  թագավոր 

 

Ստուգողական աշխատանք

1.    Սահմանել  միջին  դարեր  նշանավոր  մարդիկ  և  վերածնունդ հասկացությունը:                                            

 

 

1)- Վերածնունդ- Վերածնունդը  Արևմտյան  և  Կենտրոնական  Եվրոպայիերկրների  մշակութային  և  գաղափարական  զարգացման,  միջնադարյան  մշակույթից  նոր  ժամանակի  մշակույթին  անցման  դարաշրջանն  է (Իտալիայում՝  XIV–XVI  դարեր մյուս  երկրներում՝  XV  դարի  վերջ  – XVI  դար):

 

Միջին  դարեր- Միջին  դարեր  են  կոչում  այնժ ամանակաշրջանը,  որը  5-15 դարերն  են:

 

Նշանավոր   մարդիկ-  Այն   մարդիկ,   որոնք   նոր   կատարելագործություն   են  առել   աշխարհում   և   որոնք   մեծ  նշանակություն  ունեն:

2.    Տասնվեցերորդ դար - առաջին դար + միջին դարեր * երկուսով հավասար է x գտնել x-ը

 

 Միջին  դարերը  7- երորդ  դարերնեն այսինքն  x=7+1 x=8